ԱԳՆ֊ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին Երեկ անդրադառձել…

ԱԳՆ֊ում մոռացել են Գրանադայում ստորագրված հայտարարության մասին

Երեկ անդրադառձել էի ԱԳՆ-ի հայտնի հայտարարությանը՝ բնորոշելով այն որպես իրականությունը խեղաթյուրելու և Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ մեղքը կրկին այլոց վրա բարդելու փորձ։ Ցանկանում եմ վերադառնալ տվյալ միտքին՝ բացահայտելով ևս մեկ կարևոր շերտ։

Ուրեմն, 2023 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ-ի կողմից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում էր մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել բոլոր պետական հաստատությունները և դադարեցնել ԼՂՀ-ի գոյությունը։

Դրանից մի քանի օր անց՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում հստակ նշվել է.
«Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ Հայաստանը բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։ Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։»

Փաստորեն, ԱԳՆ-ի այդ վերջին հայտարարությունը պատրաստողները նույնիսկ անհրաժեշտ չեն համարել նախ պարզել՝ արդյո՞ք իրենց վկայակոչած հրամանագրի ստորագրումից հետո Հայաստանը երբևէ բարձրացրել է ԼՂ-ի հայության բռնի տեղահանության և ԼՂ-ի ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու հարցը, թե ոչ, և նոր միայն փորձել արդարացումներ գտնել ու խնդրի փակված լինելու փաստը կապել Հայաստանի կողմից չճանաչված սուբյեկտի կողմից ընդունված, իրավական ուժ չունեցող մի թղթի կտորի հետ։

Ցավալին այն է, որ այս խայտառակությունը դեռ շարունակվելու է…

Կանանց, մայրերին, քույրերին և աղջիկներին !!! Ջերմորեն շնորհավորում եմ Մայրությա…

Կանանց, մայրերին, քույրերին և աղջիկներին !!!
Ջերմորեն շնորհավորում եմ Մայրության և Գեղեցկության օրվա Ապրիլի 7-ի առիթով: Մաղթում եմ առողջություն, երջանկություն, հաջողություն և անսահման սեր !!!

«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վե…

«Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից:

Սա խայտառակ պատասխան է։
Իրականությունը խեղաթյուրելու փորձ։ Պարզապես այդքան խիզախություն չունեն՝ հայտարարելու, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հարցը բարձրացնելուց և այդ մարդկանց վերադարձի իրավունքը պաշտպանելուց հրաժարվել են՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով, սակայն մինչ օրս դա չի ստացվել։

Արդեն գնացել են գրեթե բոլոր հնարավոր և անհնարին զիջումների, իսկ թշնամին նոր պայմաններ է առաջ քաշում՝ փոխարենը ոչինչ չերաշխավորելով։

Ակնհայտ է, որ ԱԳՆ-ն իր այս հայտարարությամբ փորձում է Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ պատասխանատվությունը գցել Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին որևէ իրավական նշանակություն չունեցող «հրամանագիր» ստորագրած մի անմեղսունակի գրպանը, այն դեպքում, երբ Հայաստանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Ի՞նչ է ստացվում՝ որպես պետություն ԼՂՀ-ն չենք ճանաչել, բայց ԼՂՀ նախագահի ստորագրած հրամանագիրը ճանաչո՞ւմ ենք:
Ուղղակի զազրելի է այս ամենը…

ԱԳՆ հայտարարության մեջ առկա մնացած մանիպուլյացիաներին անիմաստ է անգամ արձագանքել, որովհետև դրանք բազմիցս հերքված պնդումներ են։ Ադրբեջանը ամբողջ գիշեր կրակել է ՀՀ սահմանամերձ բնակավայրի ուղղությամբ, իսկ Հայաստանի վարչապետը դրան պատասխանել է լուսադեմին 50 կիլոմետրանոց հեծանվային արշավով, ի դեպ՝ «առանց կանգառի»։

Այսպես են մեր իշխանությունները պատասխանում թշնամու հրաձգությանը՝ կուրորեն հավատալով, թե որքան շատ ու առանց կանգառի ինքներս մեզ ուրանանք և անարգենք, այնքան ավելի բարձր ենք գնահատվելու Ադրբեջանում ու Թուրքիայում և կամ ավելի խորը հարգանքի ենք արժանանալու միջազգային հանրության կողմից։

Ոչ բլոկային պետություն. ի՞նչ է այն և արդյոք հնարավոր է տեղայնացնել մեր տարածաշրջ…

Ոչ բլոկային պետություն.
ի՞նչ է այն և արդյոք հնարավոր է տեղայնացնել մեր տարածաշրջանում:

#էդմոնմարուքյան #կարպիսփաշոյան

Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես դեմ եմ եղել Ադրբեջանի հետ առանց միջն…

Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես դեմ եմ եղել Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցություններին։ Սակայն, ցավոք, հաղթեց ադրբեջանա-թուրքական նարատիվը, թե իբր միջնորդները «փայ» են մտնում և միայն խանգարում են գործընթացին։ Նույնը պնդում էր նաև հայ փորձանքագիտական համայնքը, և արդյունքում իշխանությունները փուլ առ փուլ հրաժարվեցին ՌԴ, ապա՝ ԵՄ և վերջում՝ ԱՄՆ միջնորդությունից՝ ապավինելով Էրդողանի միջնորդությանը և մնալով թուրք-ադրբեջանական տանդեմի առջև՝ շվարած կանգնած։

Այսօր տեսնում ենք, թե ինչպես է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից՝ պահանջելով միջնորդավորված բանակցություններ։

Առանց միջնորդների բանակցությունները բերեցին նրան, որ Հայաստանը գնաց աննախադեպ զիջումների՝ հանուն Խաղաղության տեքստի համաձայնեցման, ըստ էության բավարարելով Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները, սակայն այդպես էլ ստորագրված փաստաթուղթ չստացավ։

Իսկ Իրանի իշխանությունները շատ ավելի հեռատես են և գործում են՝ առաջնորդվելով իրենց ժողովրդի շահերով։

Տեղի ունեցածի, տեղի ունեցողի և դրանց հետևանքների մասին շատ ենք խոսել, իսկ այս անդրադարձը միտված է զուտ Իրանի թարմ օրինակի միջոցով վերարժևորել առանց միջնորդների բանակցելու մոտեցման խոցելիությունը։

Հանդիպում Ասադի հետ

Հանդիպում Ասադի հետ

Քարոզչություն, թե՞ քաղաքականություն #էդմոնմարուքյան #կարպիսփաշոյան


Explore more in Video

Քարոզչություն, թե՞ քաղաքականություն

#էդմոնմարուքյան #կարպիսփաշոյան

Ադրբեջանն իր ամենավառ երազներում անգամ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանն ընդու…


Explore more in Video

Ադրբեջանն իր ամենավառ երազներում անգամ չէր կարող պատկերացնել, որ Հայաստանն ընդունակ է նման զիջումների

Գյումրիի ընտրությունների խլացնող աղմուկի պատճառով գուցե նկատած չլինեք, բայց Եվրո…

Գյումրիի ընտրությունների խլացնող աղմուկի պատճառով գուցե նկատած չլինեք, բայց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ու Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը այդպես էլ չողջունեցին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեված «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը։ Լավ հասկանալով, որ գործընթացը ներքաղաքական էլեկտորալ նպատակներ ունի, ինչպես նաև այն, որ ՀՀ իշխանությունները պարզապես խաբում են՝ թե՛ Հայաստանի քաղաքացիներին, թե՛ Եվրամիությանը։

Իսկ Գյումրիում Եվրադաշինքի անցողիկ շեմը չհաղթահարելը միայն ապացուցեց, որ Հայաստանի Եվրոպական ապագան, մեղմ ասած, մշուշոտ է։

Մյուս կողմից էլ, Եվրոպական Միության առաջնորդները գիտեն, որ այդ կառույցի դռները միշտ փակ են լինելու Հայաստանի համար, ուստի չեն ցանկանում ողջունելով օրինագիծը կեղծ հույսեր արթնացնել մեր ժողովրդի մոտ։

Գյումրիում սպասվող սցենարները

Գյումրիում սպասվող սցենարները