• Այսօր մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ոչ Փաշինյանի վերարտադրությո…

• Այսօր մարդկանց ճնշող մեծամասնությունը չի ցանկանում ոչ Փաշինյանի վերարտադրությունը, ոչ էլ կրիմինալի վերադարձը
• Փաշինյանին հարմար է ներքաղաքական քաոսային մթնոլորտը։
• Արդյո՞ք մեր քաղաքացիները պատրաստ են «ներկաներին» փոխարինել «նախկիններով»։

•Ինչո՞ւ են առաջ մղվում հենց այդ «նախկինները»։
• Անհրաժեշտ էր տալ «նախկինների» հստակ սահմանումը։
• Պետք է բացառել այն մարդկանց վերադարձը, ովքեր կանգնած են եղել մեր պետության հետ տեղի ունեցած արհավիրքների ակունքներում՝ հեղինակել, նախագծել և իրականացրել են դրանք։

#էդմոնմարուքյան #կարպիսփաշոյան

Կյանքը չի սկսվում և չի ավարտվում Երևանով: Պետք չէ թերագնահատնել ՏԻՄ ընտրությունե…

Կյանքը չի սկսվում և չի ավարտվում Երևանով: Պետք չէ թերագնահատնել ՏԻՄ ընտրություները:

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Եր…

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:

Ուրախ Ծաղկազարդ բոլորին !!!

Այսօր առավոտյան Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հրավերո…

Այսօր առավոտյան Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հրավերով հանդիպել եմ խորհրդի առաջնորդներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներ Դավիթ Խաժակյանն ու Գրիգորի Դոխոյանը։

Քննարկվել են այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացել են արցախցիների առջև։ Մենք ներկայացրել ենք մեր հստակ դիրքորոշումը և տեսլականը՝ կապված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հետ։

Հանդիպումը ամփոփելով՝ ես հերթական անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և վերադարձի հարցերը պետք է մշտապես լինեն մեր օրակարգում, իսկ դրան հնարավոր է հասնել միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակում բանակցություններ վարելով։

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանա…

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ըստ ռուսական շրջանակներից օրաթերթին փոխանցված տեղեկության՝ պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմա-Աթայում ՀՀ-ն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ:

Հոդվածում նշված էր, որ Ղազախստանը՝ Ալմա-Աթան՝ որպես ստորագրության վայր, պատահական չի ընտրված, քանի որ Փաշինյանի ձեռամբ Ալմա-Աթայի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում:

«Ժողովուրդ» օրաթերթի հոդվածը կարդալուց հետո հույս էր առաջացել, թե Հայաստանը վերադառնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակ, և կա իրական հնարավորություն՝ կանխելու վերահաս էսկալացիան։ Սակայն, ավաղ, հանդիպման մասին տեղեկատվությունը շատ արագ հերքվեց։
Իսկ Ալիևի վերջին հայտարարությունների բովանդակությունից ու մեր իշխանությունների հանդարտությունից պարզ է դառնում, որ պետք է պատրաստվել նոր ցնցումների։

Այս ու՞ր հասանք. արդեն Սերդար Քըլըչն է ասում, որ Հայաստանը պետք է Սահմանադրությո…

Այս ու՞ր հասանք. արդեն Սերդար Քըլըչն է ասում, որ Հայաստանը պետք է Սահմանադրություն փոխի։ Ի՞նչ կա, ինքնիշխաններ, ո՞նց եք…

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանակ…

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի չորրորդ համաժողովը։

Համաժողովի շրջանակներում ընդունվել է հռչակագիր, որն արտացոլում է ցանցի անդամ խորհրդարանների միասնական դիրքորոշումը և պարունակում է մի շարք առանցքային դրույթներ։

Մյուս խնդիրների շարքում փաստատաթղթում նաև աջակցություն է հայտնվում Չմիավորման շարժման անդամ երկրներից բռնի տեղահանված անձանց, ներառյալ արևմտյան ադրբեջանցիների, իրենց տներ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքին:

💬 Ադրբեջանը նոր թափով առաջ է մղում իր կեղծ քաղաքական նարատիվը, որը դրվելու է ապագա ռազմական գործողությունների փաստաթղթային հիմքում, իսկ ՀՀ իշխանությունները զբաղված են սեփական ժողովրդին կեղծ թեզեր հրամցնելով և ադրբեջանական կրակոցները կոծկելով։

Ե՞րբ ենք վերջապես սթափվելու… Կամ արդյո՞ք սթափվելու ենք՝ մինչև անշրջելի դառնա ամեն ինչ։

Էդմոն Մարուքյանը չէր դառնա դեսպան՝ Փաշինյանի կարմիր գծերը չկիսեր, բայց իշխանությ…


Էդմոն Մարուքյանը չէր դառնա դեսպան՝ Փաշինյանի կարմիր գծերը չկիսեր, բայց իշխանությունը չպահեց դրանք

Էդմոն Մարուքյանը չէր դառնա դեսպան՝ Փաշինյանի կարմիր գծերը չկիսեր, բայց իշխանությունը չպահեց դրանք

Անդրադարձ՝ Միքայել Սրբազանի հարցազրույցին

Անդրադարձ՝ Միքայել Սրբազանի հարցազրույցին

Մի նենգ պլանի բացահայտում: «Գյումրու մոդելի» կիրառումը 2026-ին:

Մի նենգ պլանի բացահայտում: «Գյումրու մոդելի» կիրառումը 2026-ին: