Մերժել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ուրացումը և ուրացողներին։

Մերժել ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ուրացումը և ուրացողներին։

Ի՞նչ է մեզ տալու «Խաղաղության պայմանագիրը», եթե պահանջները չեն վերջանում

Ի՞նչ է մեզ տալու «Խաղաղության պայմանագիրը», եթե պահանջները չեն վերջանում

Ադրբեջանը առաջ է շարժվում, իսկ ՀՀ ն հրաժարվում է իր շահերի պաշտպանությունից

Ադրբեջանը առաջ է շարժվում, իսկ ՀՀ ն հրաժարվում է իր շահերի պաշտպանությունից

Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ս…

Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ստեփանակերտ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու ենթակառուցվածքների վիճակը։

Եթե ալիևյան ռեժիմի ներկայացուցիչները հավատարմագրված պետությունների պատվիրակներին և դեսպաններին տանում են Արցախ՝ իրենց «նվաճումները» ցուցադրելու համար, ապա վարչապետ Փաշինյանը և ԱԽ քարտուղար Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ տարբեր պատվիրակությունների հետ ուղևորվում են Կիրանց՝ մատնանշելու համար մեր միակողմանի զիջումներն ու նվաստացումը։ Մեր ամոթը։

Ցույց տալու, թե ինչպես ենք այսպես կոչված «չորս գյուղ» զիջել Ադրբեջանին՝ այն ակնկալիքով, որ նրանք պետք է դուրս գային ՀՀ ինքնիշխան տարածքից, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։

Եվ ՀՀ իշխանությունները հպարտանում են այս խայտառակ իրողությամբ։

Ի վերջո, որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն․
Արցախի կործանումը՝ որպես անկախության ձեռքբերում, իսկ մեր պետականության հիմքերը փլուզող զիջումները՝ որպես ինքնիշխանության և պետականության հարատևման միջոց ներկայացնել։

Գյումրիի մոդելը փորձելու են 2026թ. կիրառել: Թույլ չենք տալու:

Գյումրիի մոդելը փորձելու են 2026թ. կիրառել: Թույլ չենք տալու:

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կ…

Մայր Աթոռը դատապարտում է Վարշավայում «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդեսի կազմակերպումը

Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության հարցերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ապրիլի 8-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանության կողմից կազմակերպված «Արևմտյան Ադրբեջան՝ մեր մշակութային հիշողության մեջ» խորագրով ցուցահանդեսը։

Իսկ ինչո՞վ է զբաղված արտգործնախարարությունը՝ բացի Շահրամանյանի «հրամանագիրը» շահարկելուց։ Այլ անելիքներ չկա՞ն։
ՀՀ ԱԳՆ-ն պետք է դատապարտի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջի միջազգային քարոզչություն պարունակող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպմամբ ցանկացած նախաձեռնություն:

ԱԳՆ-ն պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Կազմաքանդում են Հայաստանը. պետության հիմնադիր փաստաթուղթ՝ Ալիևի սրտով

Կազմաքանդում են Հայաստանը. պետության հիմնադիր փաստաթուղթ՝ Ալիևի սրտով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել էր այն խնդրին, որ Ադրբեջանը…

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձել էր այն խնդրին, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման համատեքստում բարձրացնում է հարց, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Փաշինյանը նշել էր, որ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն ունի Սահմանադրության տեքստին պաշտոնական մեկնաբանություն տալու լիազորություն։ Նա ընդգծել էր, որ այդ դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ ՀՀ Սահմանադրության տեքստը, ներառյալ Անկախության հռչակագրին հղումը, չի պարունակում տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։

Այս ելույթից ուղիղ մեկ օր անց, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, վարչապետը հայտարարել էր, որ իր կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։

Ամեն օր փոփոխվող դիրքորոշումներով հնարավոր չէ բանակցել Ադրբեջանի հետ։ Փաշինյանը կամ պետք է հայտարարի, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ հարցը փակված է, կամ էլ խոստովանի, որ կիսում է ադրբեջանական կողմի մտահոգությունը և պատրաստվում է նրանց պահանջներին համապատասխան նոր Սահմանադրություն ընդունել։ Երրորդ տարբերակ չկա։

Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության անբաժանելի մաս կազմող Անկախության հռչակագրի հղումից հրաժարվելը նշանակում է ուղղակիորեն խարխլել և կազմաքանդել մեր պետականության հիմքերը:

ԱԳՆ-ում մոռացել են Գրանադայի հայտարարությունը

ԱԳՆ-ում մոռացել են Գրանադայի հայտարարությունը