Ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանի էջից տեղեկանում ենք, որ Զորական գյուղի բարձր…

Ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանի էջից տեղեկանում ենք, որ Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ՝ Մխիթար Բաբաջանյանը (9-րդ դասարան), Հայկ Աղաջանյանը (10-րդ դասարան), Հակոբ Գասպարյանը (11-րդ դասարան) և մի քանի այլ հասակակից տղերք, խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող Ալեն Ջանվելյանին։

Սա անելուց հետո այս խումբը տղայի խոշտանգումը նաև տեսանկարահանել և տարածել է։ Այսինքն՝ իրենք իրենց լիովին անպատիժ են զգում։ Իրենց հասակակից տղայի վրա հարձակվել են բորենու պես՝ խմբով, հարվածներ հասցնելով անգամ հուսահատությունից գետնին ընկածին։ Սա է մեր հասարակության իրական դեմքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *