Եզդիական աղոթքներից մեկում ասվում է․ «Bê ferwera Xwedê, belgê dare, ji darê nayê xwerê» (Առանց Աստծո կամքի ծառի տերևն անգամ չի ընկնի)։
Հուսահատվել նշանակում է չհավատալ Աստծուն։ Բայց հավատալ Աստծուն չի նշանակում ոչինչ չանել։ Աստված մեզ տվել է բանականություն, ձեռքեր, ոտքեր, ականջներ ու աչքեր, որպեսզի գործենք, լսենք և տեսնենք։
Արեք այն, ինչ կարող եք, և թող լինի Աստծո կամքը՝ և կլինի։
Սիրտ չունի այն մարդը, որ չի տանջվում Հայաստանի ու Հայ եկեղեցու հետ կատարվողի համար, բայց հուսահատվել պետք չէ։ Հուսահատությունն արդարության ճանապարհին չարի դաշնակիցն է։
Հ․Գ․ Աստվածային արդարության և ճշմարտության ճանապարհը մեզ ցույց տվող Միքայել Սրբազանի օրինակը թող ուղենիշ լինի։