Քիչ առաջ ուրախալի լուր հայտնեց Արագածոտնի թեմի բանտարկված դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգինի քահանա Արսենյանի պաշտպան Պետրոս Պետրոսյանը. վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Տեր Գարեգինի բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Հետաքրքիր է, որ Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը երեկ համատեղ ժամերգություն ու միասնական աղոթք էր կատարում հենց Մուղնիի Ս.Գևորգ եկեղեցում։