Տարիներ առաջ մի զարմանահրաշ պատմություն եմ լսել, որը շատ էր տպավորվել։ Դեպքը տեղ…

Տարիներ առաջ մի զարմանահրաշ պատմություն եմ լսել, որը շատ էր տպավորվել։ Դեպքը տեղի է ունենում Բրեժնևյան Սովետի վերջին տարիներին՝ Ռուս ուղղափառ եկեղեցու մի վանական համալիրում։ Պատմում եմ ըստ հիշողության։

Տվյալ շրջանի կոմկուսի՝ կրոնական հարցերով հրահանգիչը ամեն ամսվա կոնկրետ օրը իր մոտ էր հրավիրում այդ վանքի վանահորը՝ ինչ-որ հարցեր քննարկելու համար։ Պետական հսկողություն էր, էլի։

Հերթական անգամ պայմանավորվում են, որ հաջորդ հանդիպումը լինելու է վանքում։

Պայմանավորված ժամին հրահանգիչը չի հասնում։ Իր աշխատասենյակում կես ժամ սպասելուց հետո վանահայրը որոշում է անձամբ իջնել մուտքի մոտ ու հասկանալ՝ ինչն ինչոց է։ Իջնում է՝ տեսնում է ի՞նչ։ Պարզվում է՝ մի քիչ «գժոտ» վանական են ունենում, էս մարդը, դարպասը փակած է լինում ու էդ հրահանգիչին ասած է լինում՝ մինչև ՀԱՎԱՏՈՅ ՀԱՆԳԱՆԱԿԸ (Символ Веры) չասես՝ ներս չեմ թողնի։ Վանահայրը հասնում է էն պահին, երբ հրահանգիչը սպառնալուց ու ջղայնանալուց հոգնած է լինում ու խելոք-խելոք արտասանում է Հանգանակը – կոմունիստները, ի տարբերություն քայլիստների, սովորաբար գրագետ էին լինում։

Ասածս ինչ է։ Սովորե՛ք Հավատոյ Հանգանակը)

Հղումը՝ ստորև)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *