Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանակ…

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի չորրորդ համաժողովը։

Համաժողովի շրջանակներում ընդունվել է հռչակագիր, որն արտացոլում է ցանցի անդամ խորհրդարանների միասնական դիրքորոշումը և պարունակում է մի շարք առանցքային դրույթներ։

Մյուս խնդիրների շարքում փաստատաթղթում նաև աջակցություն է հայտնվում Չմիավորման շարժման անդամ երկրներից բռնի տեղահանված անձանց, ներառյալ արևմտյան ադրբեջանցիների, իրենց տներ խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքին:

💬 Ադրբեջանը նոր թափով առաջ է մղում իր կեղծ քաղաքական նարատիվը, որը դրվելու է ապագա ռազմական գործողությունների փաստաթղթային հիմքում, իսկ ՀՀ իշխանությունները զբաղված են սեփական ժողովրդին կեղծ թեզեր հրամցնելով և ադրբեջանական կրակոցները կոծկելով։

Ե՞րբ ենք վերջապես սթափվելու… Կամ արդյո՞ք սթափվելու ենք՝ մինչև անշրջելի դառնա ամեն ինչ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *