Մեկ-մեկ զարմանում եմ՝ մեր «հարգարժան» քննիչները երբ նախաքննություն են իրականացնո…

Մեկ-մեկ զարմանում եմ՝ մեր «հարգարժան» քննիչները երբ նախաքննություն են իրականացնում էն հարցի շուրջ, թե ինչ կարգերով է առաջնորդվում մեր Մայր Եկեղեցին՝ քահանաներին կարգալույծ հռչակելիս, արդյո՞ք իրենց արարքի հնարավոր իրավական գնահատականի մասին չեն մտածում։ Էսօր չէ իհարկե։ Մեր պետության իրավական ու հայկական բնույթը վերականգնելուց հետո։

Չէ, լուրջ, էլի։ Եթե մի օր ձեր էդ արարքը որակվի որպես պաշտոնական դիրքի չարաշահում (որտև Եկեղեցին անջատ է պետությունից. ան-ջատ, ինչը նշանակում ա՝ պետության գործը չի եկեղեցական կարգ ու կանոնները), ի՞նչ եք ասելու։

Իրոք, էլի։ Ինչների՞դ ա պետք։

ՀԳ. Նկարում՝ Չեզարե Նեբիա. Նիկիայի 325 թվի Առաջին Տիեզերաժողովը։ Դրանում հաստատվել են եկեղեցական բազում կանոններ, որոնք գործում են մինչ օրս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *