Ղպտի եկեղեցում ինձ ամենաշատը զարմացրեց ահա այս սրբապատկերը։ Աստվածաշնչյան կերպար…

Ղպտի եկեղեցում ինձ ամենաշատը զարմացրեց ահա այս սրբապատկերը։ Աստվածաշնչյան կերպարների, 3-րդ, 4-րդ դարի ճանաչելի սրբերի կողքին՝ այն տեղ էր գտել պատկերաշարի ամենապատվավոր հատվածներից մեկում։

Ովքե՞ր են այս տղաները։ Ի՞նչ գործ ունեն Սբ.Գևորգի, Սբ.Մինասի կողքին։

Քահանան բացատրեց, որ 2015-ին Լիբիայում իսլամիստների ձեռքով նահատակված 21 տղաներն են (20-ը՝ ղպտի, մեկը գանացի՝ վերջին պահին նրանց հավատքին միացած), որոնք հրաժարվել են կյանքը խնայելու դիմաց ուրանալ Քրիստոսին ու ենթարկվել են գլխատման: Ասաց՝ նրանք հռչակվել են տոնելի սրբեր, և Ղպտի շատ եկեղեցիներում կարելի է տեսնել նրանց սրբապատկերները (պարտադիր՝ մեկը սևամորթ): Նաև ասաց, որ Կաթոլիկ եկեղեցին ևս վերջերս այդ 21 նահատակներին դասել է տոնելի սրբերի շարքին։

Երբ քահանան պատմում էր այդ պատմությունը՝ դառնությամբ հիշեցի 2020-ի սեպտեմբերի 27-ը։ Երբ ԱԺ ամբիոնից գերագույն սրբապիղծը ղժղժում էր, որ ինքը պատրաստ է նահատակվել հանուն հայրենիքի, իսկ հետո ուրացավ Արցախն ու տասնապատկեց «ախռանան»։

«Ես պատրաստ եմ նահատակության», – ղժղժացողը, որպես կանոն, պատրաստ է լինում ճիշտ հակառակին՝ ուրացման։ «Ես բարեպաշտ եմ», – ղժղժացողն էլ, որպես կանոն, լինում է կեղծավոր ու չարամիտ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *