Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվ…

Հոգևորականների մասին ինձ զեկուցել են ԱԱԾ-ից, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպման ժամանակ

«Եկեղեցականներն իրենց գործողություններով հայտնվել են օպերատիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է և ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատիվ վիճակի մասին»,- նշել է նա։

💬 Նորից կիսաճշմարտություններ են մատուցվում մեր ժողովրդին։
Այո, ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է՝ ըստ հայտնի «կոստյում» անունով 2015 թ. ընդունված Սահմանադրության, որը Նիկոլ Փաշինյանը արդեն 7 տարի պետք է փոխած լիներ՝ իր իսկ խոստման համաձայն։ Սակայն մնացածը ամբողջությամբ կեղծիք է և ապօրինություն։

Նույնիսկ եթե որևէ անձի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվում, որի շրջանակներում իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դրանք համարվում են նախաքննական գաղտնիք և չեն կարող ներկայացվել կողմնակի անձանց, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարին, որը քննիչ չէ «ex officio», նախաքննության մարմին էլ չէ։

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, փաստորեն իր դեմ ցուցմունք տալով, հայտնում է մեր ժողովրդին, որ ՀՀ-ում հարուցվող ցանկացած իրեն հետաքրքրող վարույթի և դրանց շրջանակներում իրականացվող օպերատիվ միջոցառումների վերաբերյալ ստանում է տեղեկություններ և ըստ քաղաքական նպատակահարմարության օգտագործում իր ընդդիմախոսների դեմ։

Միայն նախաքննական մարմնին վերապահված՝ գաղտնի տեղեկություններին տիրապետելով՝ գործող վարչապետը քաղաքական հետապնդում է իրականացնում ողջ քաղաքական դաշտի և անհամաձայն քաղաքացիական հասարակության նկատմամբ։

Հարկ է նաև ընդգծել, որ նախաքննություն իրականացնող մարմինները, որոնք այդ տեղեկությունները ներկայացնում են վարչապետին, ով ի պաշտոնե դրանց տիրապետելու իրավասություն չունի, նույնպես հանցագործություն են կատարում։

Այս արձանագրումներն արդեն իսկ ունեն քաղաքական և իրավական նշանակություն։
Օրը կգա, հետևանքները կտեսնեք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *