Հայաստանում ներկայում կան մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ։
Գալիք շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրը, կմեկնարկի Միքայել Սրբազանի դեմ քրեական գործով դատաքննությունը Մասիվի դատարանում։ Նիստը լինելու է դռնբաց։
Գալիք շաբաթվա վերջերին հավանաբար տեղի կունենա Սամվել Կարապետյանի բանտարկության ժամկետը երկարացնելու միջնորդության դատական քննությունը։ Միջնորդության ներկայացման վերջնաժամկետը չորեքշաբթին է։ Դատական նիստը լինելու է դռնփակ։
Հաջորդող շաբաթվա մեջ կմեկնարկի Բագրատ Սրբազանի և 17 մյուս արժանապատիվ քաղաքացիների դեմ քրեական գործով դատաքննությունը Կենտրոնի դատարանում։ Բանտարկված են նրանցից 16-ը։ Դատական նիստը լինելու է դռնբաց։
Դե իսկ վաղը կիմանանք, թե վերաքննիչ դատարանն ինչ լուծում է տալիս ամենաերիտասարդ քաղբանտարկյալ, «Սթրայքբոլի» տարօրինակ ու զավեշտալի գործով մեղադրյալ Անդրանիկ Չամիչյանի կալանքի դեմ մեր բողոքին։ Վարույթն իրականացվում է առանց դատական նիստ գումարելու՝ գրավոր ընթացակարգով։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատութիւ՛ն եղբարց մերոց գերելոց։