ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և Կառավարման խորհրդի քարտուղար Աննա Բաբայանը Հաագայ…

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը և Կառավարման խորհրդի քարտուղար Աննա Բաբայանը Հաագայում մասնակցում են Liberal International-ի 209-րդ Գործադիր կոմիտեի նիստին, որտեղ մեկ հարթակում միավորված են տարբեր երկրների լիբերալ քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում քննարկվում են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության, միջազգային անվտանգային միջավայրի և խաղաղության մարտահրավերների հիմնահարցեր։

Էդմոն Մարուքյանը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնահարցերին՝ լիբերալ դեմոկրատիայի գլոբալ հետընթացի համատեքստում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *