Դիմում եմ դատավոր Սարգիս Պետրոսյանի ընկերներին։ Վստահ եմ՝ ինձ ընթերցողների թվում նրա ընկերներից կամ մտերիմներց մարդիկ կլինեն։
Հարգելինե՛ր, ձեր ընկերը լուրջ հոգեբանական խնդիրներ ունի. դա ակնհայտ է «Մարտի 1»-ի տարօրինակ գործով ուղիղ հեռարձակումներից։ Ընդ որում, դրանք գնալով խորանում են. այսօրվա նրա պահվածքը նորմալության սահմանագծից հեռու էր արդեն կիլոմետրով։ Իմ տպավորությամբ՝ ձեր ընկերն ընդհանուր առմամբ դրական անձնավորություն է, բայց ստանձնել է իր ուժերից շատ ավելի ծանր գործառույթ։ Ու քանի որ ինքն էլ է հասկանում, որ չի կարողանում իր գործը նորմալ անել, դրանից ավելի է ընկճվում ու է՛լ ավելի լուրջ ձախողումների է ենթարկվում։
Մի բան արեք։ Ընկերը ա՛յ էսպիսի նեղ օրվա համար է։ Բացատրե՛ք, որ դատավորի պատմուճանն իր հագով չէ։ Հո զոռով չի։
Շնորհակալություն։