Անցյալ տարի «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնած «Իրավունքի պաշտպանության ամառային դպրոցի»՝ #Գոշավանք2024-ի դրական փորձը հաշվի առնելով՝ որոշել ենք այն դարձնել ամենամյա։
Ուստի սկսում ենք #Գոշավանք2025-ի նախապատրաստական աշխատանքները։ Փորձելու ենք ամեն ինչ անել, որ մեր «հայաձև» կրթական ծրագիրն այս տարի լինի է՛լ ավելի հետաքրքիր, է՛լ ավելի օգտակար։ Ընդ որում, շատ շնորհակալ ենք Գոշավանքի վանահայր Տեր Թադեոսից։
ՀԳ. Անցյալ տարի մեզ շատ օգնեց Մարիամը՝ Մխիթար Գոշից հետո երկրորդ Գոշեցի իրավաբանը։ Դեռ՝ ապագա։