ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆՈՒ անեծքը, իմ կարծիքով, Ավետարանի ամենադրամատիկ, ամենաուսանելի ու մի…

ԱՆՊՏՈՒՂ ԹԶԵՆՈՒ անեծքը, իմ կարծիքով, Ավետարանի ամենադրամատիկ, ամենաուսանելի ու միաժամանակ ամենաարդար պատումներից մեկն է։

«Բա եթե թզենի ես, ինչու՞ ես անպտուղ, ինչու՞ չես կարող քաղցս հագեցնել», – Հիսուս Քրիստոսի այս պարզագույն հարցադրումը ժամանակի ու տարածության մեջ կարող է հազար ու մի տեսք ստանալ. «բա եթե «էսինչ» ես, ինչու՞ քեզնից ակնկալվող «էնինչը» չես անում»։

Այսօր ճիշտ օրն է, որ ինքներս մեզ հետ ազնիվ լինենք ու ինքներս մեզ պատասխան տանք – որքանո՞վ ենք մենք անպտուղ ու որքանո՞վ ենք պտղատու, որքանո՞վ ենք ի զորու բավարարելու մեզնից հայցվող ակնկալիքները։

Այսօր Ավագ երկուշաբթի է – «անպտուղ թզենու» հիշատակության օրը։ 3 օրից Քրիստոս ձերբակալվեց ու հաջորդ օրը խաչվեց։

#Ավագ_Շաբաթ #Մեծ_Պահք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *