Այցելեցի Ղպտիական եկեղեցի – վարդապետությամբ մեզ ամենահարազատ հինգ եկեղեցիներից մ…

Այցելեցի Ղպտիական եկեղեցի – վարդապետությամբ մեզ ամենահարազատ հինգ եկեղեցիներից մեկը։

Բոլորը գիտեին թե՛ Հայ եկեղեցու մասին ընդհանրապես և թե՛ վերջին շաբաթներին Սբ.Էջմիածնի շուրջ տեղի ունեցող դիվական զարգացումների մասին։

Քահանաներից մեկն օրհնեց ու աղոթք կարդաց։ Հետո տարավ մի սրբապատկերի մոտ ու պատվիրեց ի՛ր բարեխոսությունը հայցել (տե՛ս նկարում):

Պարզվեց՝ 3-րդ դարի նշանավոր սուրբ Աբու Սեֆայնն է (Սուրբ Մերկուրիուս): Հեթանոս թագավորի դեմ ճակատամարտի թեժ պահին նրան է այցելում Հրեշտակն ու տալիս երկրորդ թուրը, որի շնորհիվ ջախջախում է թշնամու բանակներն ու խոցում հեթանոս թագավորին։

Շշմելու պատմություն է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *