Այսօր առավոտյան Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հրավերով հանդիպել եմ խորհրդի առաջնորդներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամներ Դավիթ Խաժակյանն ու Գրիգորի Դոխոյանը։
Քննարկվել են այն մարտահրավերներն ու խնդիրները, որոնք ծառացել են արցախցիների առջև։ Մենք ներկայացրել ենք մեր հստակ դիրքորոշումը և տեսլականը՝ կապված Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հետ։
Հանդիպումը ամփոփելով՝ ես հերթական անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և վերադարձի հարցերը պետք է մշտապես լինեն մեր օրակարգում, իսկ դրան հնարավոր է հասնել միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հարթակում բանակցություններ վարելով։