Ադրբեջանական մամուլը հարձակվել է ինձ վրա։ Հաստատում են իմ մտահոգությունները և պն…

Ադրբեջանական մամուլը հարձակվել է ինձ վրա։
Հաստատում են իմ մտահոգությունները և պնդում, որ Վաշինգտոնում Հայաստանը Ադրբեջանին միջանցք է տվել, իսկ պայմանագիրը երկկողմ է և այլ կերպ պարզապես չէր էլ կարող լինել։

«Ներողություն, բայց ով ասաց, թե փաստաթուղթը եռակողմ է։ Այն ստորագրել են երկու պետություններ, իսկ երրորդը հանդես է եկել միայն որպես վկա, և ոչ ոք այլ բան չի խոստացել։ Եթե Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որ հասարակությունը այլ կերպ մտածի, ապա դրա մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, այլ նման մարուքյաններն են։ Փաշինյանը գիտի, որ հայկական հասարակության մեջ այդպիսիները քիչ չեն, ուստի փորձում է գոնե առաջին շրջանում ինչ-որ կերպ մեղմել հնարավոր հիստերիան», — նշված է հոդվածում։

Բնական է, որ թշնամուն դուր չի գալիս, երբ Մարուքյանը հայ ժողովրդին ճշմարտությունն է ասում և բացահայտում մեր պետության դեմ մշակված թուրք-ադրբեջանական նենգ ծրագրերը։ Նրանց անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ լսեն միայն «հիստերիան մեղմել փորձող» Փաշինյանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *