Category: Vazgen Saghatelyan
Տեղեկությունը հաստատվեց Քիչ առաջ Մերձավանում սպանվել է ընդդիմադիր համայնքապետ …
Մերձավանուն կրակոցներ են ՆԳՆ-Ի նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը համայ…
‼️Մերձավանուն կրակոցներ են
ՆԳՆ-Ի նախնական տվյալներով կա 2 զոհ, որոնցից մեկը համայնքի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանն է ‼️
Վաղը «Իմնեմնիմի»-ի հետաքրքիր թողարկում ա սպասվում՝ առաջին անգամ հյուրընկալելու ե…
1 ժամ 20 րոպե խցանման մեջ եմ եղանակի ու քաղաքապետարանի համատեղ ջանքերով, բայց դա…
1 ժամ 20 րոպե խցանման մեջ եմ եղանակի ու քաղաքապետարանի համատեղ ջանքերով, բայց դա չեմ ասում: 3 մեքենայից էս ընթացքում լսեցի Արամեի ու D Litte-ի վերջերս թողարկված երգը։ Արդեն բառերն էլ անգիր գիտեմ 😂 Հետաքրքիր օրինակ ա որակով ու միևնույն ժամանակ խորը կոմերցիոն երգի: Հաստատ մոտակա ամիսների հարսանիքներին որ հարսի պապան փող ունենա՝ հրավիրելու ա էս դուետին, որ երգեն հեռու լինելով միշտ դստեր կողքին լինելու մասին ))) Սենց կոմերցիան միայն ու միայն հաճելի ա, իսկ էս աղջիկը կարծում եմ այսօր թիվ 1 ա մեր շոուբիզնեսում
Այսօրվա «Իմնեմնիմի»ին լինելու ա շատ խառը ու թեժ Միացեք 22:00 Antifake-ի յութու…
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, Իմ սրտի մի…
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա
– Շնորհակալ եմ, պարոն Շիրազ նման հիանալի բանաստեղծության համար, ուղղակի մի քանի նկատառում եմ ուզում անել, կիսվել իմ տպավորություններով Ձեր այս ստեղծագործության մասին: Նախ ուզում եմ անդրադառնալ երկրորդ քառյակին: Տեսեք, Դուք ասում եք «հարյուր տեղով խոցեց թշնամին»: Իսկ ո՞վ է մեր թշնամին: Գիտեք, գիտեք, մեզ փոքրուց սովորեցրել են, որ պարտադիր պիտի ունենանք թշնամի: Թուրքն ա, ադրբեջանցին ա, մոնղոլն ա, ավստրալացին, էական չի, միշտ պիտի լինի թշնամի: Բայց ես ուզում եմ հարց տալ, իսկ չի՞ լինի առանց թշնամի ապրենք, խաղաղ ու համերաշխ լինենք մեր 29 743 կմ վրա: Իմ ու մեր փիլիսոփայությունն էն ա, որ կլինի: Մենք խաղաղություն ենք բերել էս տարածաշրջան: Այլևս չպետք է մտածենք, որ թշնամին գալու ա մեզ խոցի հազար տեղից, քանի որ ինքը պարզապես առիթ չունի դա անելու: Կարծում եմ ձեր այս տողերը օբյեկտիվորեն ժամանակավրեպ են, եթե հնարավոր ա՝ փոխեք էդ հատվածը:
Հաջորդը, Դուք խոսում եք մոմերից: Դուք գիտե՞ք որ եկեղեցում էդ նույն մոմը, որ մենք բոլորս վառում ենք, հետագայում վերամշակում են ու նորից վաճառում մեզ ու ու ու դրան գումարած չեն վճարում հարկեր: Ես կարծում եմ մոմը ամենալավ օրինակը չէ, քանի որ այն վառելը չի բխում մեր երկրի տնտեսական շահերից, առաջարկում եմ ձևափոխել, թող խոսվի հոսանք վառելու մասին, հատկապես որ հիմա ՀԷՑը արդեն մեր լիազորության տակ ա:
Ու նաև պետք է խնդրեմ դրոշի վրա որևէ հղում չանել, քանի որ մենք ամենայն հավանականությամբ փոխելու ենք դրոշը, ուստի ինքը անկայուն գունային լուծում ա էս պահի դրությամբ, վերջնականը որ լինի նոր կարող ենք արդեն հանգիստ խոսել նաև մեր դրոշի մասին:
Շնորհակալություն
Եթե Սիլվա Կապուտիկյանը ողջ լիներ ու մի տեղ քաղաքից դուրս կազմակերպեր իր բանաստեղ…
Եթե Սիլվա Կապուտիկյանը ողջ լիներ ու մի տեղ քաղաքից դուրս կազմակերպեր իր բանաստեղծությունների ընթերցման երեկո, մեր Դոն խուեբլոն էլ իրա մեքսիկական գլխարկը դներ ու գնար.
«Մեր սիրառատ մա՛յր հայրենիք
Զավակները քո հաղթական
Կանգնած են հար և անսասան
Հողի համար քո սրբազան»
– Տիկին Կապուտիկյան, շնորհակալություն այս հրաշալի երեկոյի համար, շատ վաղուց այսքան հուզական պահեր չէի ապրել, ուղղակի ուզում եմ հասկանալ թե ի՞նչ էիք ուզում ասել էդ տողերով։ Տեսեք, դուք ասում եք «զավակները քո հաղթական»: Երբ ասում ենք «հաղթական» նշանակում ա պատերազմ ա եղել, բախում, մեր մարտավարությունն այսօր էն ա, որ պիտի նման բան չլինի, այլ պարագայում, մենք այսօր կարող է հաղթենք, վաղը՝ պարտվենք: Մենք պիտի դուրս գանք էս անվերջ ցիկլից: Էդ «հաղթանակի» գաղափարը մեր մեջ դրվել ա սովետական ագիտպրոմի կողմից իբր լավ բան, բայց այդտեղ լավ բան չկա, քանի որ ժամանակավոր երևույթ ա, սա իմ կարծիքն ա, որ ավելի լավ կլինի էդ տողը հնչի իբրև «զավակները քո չծխող», կամ «զավակները՝ հեծանիվ քշող», մենք պիտի պրոպագանդենք առողջությունը, տիկին Կապուտիկյան: «Զավակները՝ հարկ վճարող»-ն էլ ա լավ տարբերակ, Դուք վստահ եմ գիտեք, որ մեր մարտավարությունն ա ավելացնել հարկերը: Հետո, երբ ասում եք «կանգնած են քո հողի համար»: Սա, ըստ իս, շատ անորոշ ա, պիտի հստակ նշվի որն ա էդ «մեր» հողը, որ հանկարծ ուրիշի հողի հանդեպ նկրտումներ չլինեն: Ես կգրեի կանգնած ես քո 29 743 կմ քառակուսու համար, շատ հստակ: Հետո, հողը չարժի անվանել «սրբազան» քանի որ նախ էսօր երկու սրբազան դատվում են ու հետո, կարա ինչ-որ իրավիճակում անհրաժեշտ լինի տալ մի որևէ հող, որպեսզի պահենք մեկ այլ հող, հիմա դրանցից ո՞րն ա ավելի սրբազան, ես չեմ ուզում մենք ընկնենք էդ մրցակցային տրամաբանության մեջ: Ավելի լավ է ասենք հողը բերքառատ, չէ որ մեր մոտ ծիրան էլ ա աճում, թուզ էլ, նուռ էլ, խաղող էլ: Մի խոսքով, շատ շնորհակալ եմ այս երեկոյի համար, ինձ լիքը մտորելու տեղ թողեց, գնամ մի նոր էշություն մտածեմ:
Narek, սպասում ենք ջիմից նկարներին
Ըհը, դեռ 0-0 ա, նորմալ գնում ենք
Ըհը, դեռ 0-0 ա, նորմալ գնում ենք ✊✊✊




