
Ամեն ի՞նչ լավ էր, ԵՄ դեսպանը հեղափոխություն արե՞ց:
Ամբողջական փոդքասթի հղումը մեկնաբանության դաշտում է:

Ամեն ի՞նչ լավ էր, ԵՄ դեսպանը հեղափոխություն արե՞ց:
Ամբողջական փոդքասթի հղումը մեկնաբանության դաշտում է:

Մեր հասարակությանը զինաթափում են
👇
https://www.youtube.com/watch?v=jXVnWpGbe7M&t=1s
Միքայել սրբազանին ապօրինի կերպով ազատազրկելուց հետո իշխանությունները չեն դադարեցնում իրենց պայքարը բանտարկված մարդու դեմ։ Այս անգամ էլ Ռուբեն Ռուբինյանն է հրահանգավորված թիրախավորել նրան։
Սրբազանն արդեն ասել է՝ «Վախից այն կողմ ազատություն է», իսկ դուք վախեցած եք ու անազատ։ Կռվում եք Միքայել սրբազանի ստվերի դեմ, որովհետև զգում եք, որ նույնիսկ բանտարկելով նրան՝ շարունակում եք մնալ պարտված նրա գաղափարներին ու խոսքերին։
Կարճ ասեմ՝ հեռու մնացեք Միքայել սրբազանից, դուք ջախջախված եք, իսկ նա անմեղ ու անպարտ է։

Ինչու՞ Փաշինյանը կոչ չի անում, որ պարզապես չընտրեն իրեն, այլ ժողովրդին ասում է՝ եկեք հեղափոխություն արեք ու հանեք ինձ, եթե համաձայն չեք իմ հետ։
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այս հղումով 👇
https://youtu.be/myQUAZDQfRs?si=kDe89KKmSm0noHtz

Փաշինյանի փրկության գնացքը Ադրբեջանից, Սևանի Գյոյչա դառնալու մեկնարկը…

Չենք գնալու երկրից. թույլ չենք տալու ուրիշներով բնակեցնեք այն
Չորրորդ կարգի ցորենն ու իշխանական պրոպագանդան
Եթե անկեղծ՝ չեմ զարմացել, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենը, իրականում՝ անասնակեր է (Էկոնոմիկայի փոխնախախարը հաստատեց):
Պարզապես ամաչում եմ իշխանական քարոզիչների փոխարեն, որոնք, ինչպես պարզվեց, անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի կողմից արված գերհումանիտար քայլ՝ պարզած ձեռք, որը, իբր, պետք է կերակեր մեր սովամահ ժողովրդին։
Ոմանք անգամ այդ երևույթը համեմատում էին 90-ականների շրջափակման տարիներին Թուրքիայից եկած հացահատիկի հետ, որով իսկապես կենսական խնդիր էր լուծվում։
Հիմա գոնե տարբերությունը զգում եք, չէ՞։
Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա… Սրանից ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։
☑️ Բաժանորդագրվե’ք
YouTube-ում՝
👉🏻 https://clck.ru/3Pkakr
Telegram-ում՝
👉🏻 @EDMARUKYAN
👉🏻 @EDMARUKYAN_RU

Մարդիկ թմբիրի մեջ են. չեն հավատում, որ Բաքվից կարող են գալ ու բնակվել Հայաստանում…
#էդմոնմարուքյան #կարպիսփաշոյան
Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը
Առիթ եմ ունեցել արձագանքելու ընդդիմադիր դաշտում շրջանառվող այն թեզին, թե իբր, եթե Փաշինյանը հրապարակի բանակցային փաստաթղթերը, մեծ պայթյուն տեղի կունենա և դա կլինի նրա վերջը։
Կարպիս Փաշոյանի հետ այդ թեմայի շուրջ մանրամասն խոսել ենք Platform փոդքասթի թողարկումներից մեկում, որտեղ ես նշել եմ, որ բացառում եմ նման զարգացումը։
Այնուամենայնիվ, ընդդիմադիր որոշ գործիչներ շարունակում են սխալ խաղադրույքներ անել՝ կարծելով, թե այդ փաստաթղթերի հրապարակումը դառնալու է շրջադարձային իրադարձություն։
Վստահեցնում եմ ձեզ՝ այն, ինչ առկա է այդ փաստաթղթերում, վաղուց է շրջանառվում և քննարկվում հանրային կերպով։
Բոլորն էլ գիտեն, որ եղել է խաղաղության պլան, որը մերժվել է Փաշինյանի կողմից, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմը։ Հայտնի է նաև, որ մինչ այդ խաղաղության պլանը մերժվել է Սերժ Սարգսյանի կողմից՝ նրա իշխանության օրոք։
Այնպես որ՝ այդ հարցում ոչ Փաշինյանի, ոչ էլ Սարգսյանի դիրքը շահեկան չէ։
Կարճ ասած՝ հարգելի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ, հույսներդ մի դրեք Փաշինյանի դանդաղ աշխատող սկաների վրա, թե չէ կրկին նույն փոցխին եք կանգնելու։
☑️ Բաժանորդագրվե’ք
YouTube-ում՝
👉🏻 https://clck.ru/3Pkakr
Telegram-ում՝
👉🏻 @EDMARUKYAN
👉🏻 @EDMARUKYAN_RU

Ի՞նչպես չեղարկել ՀՀ-ից նոր տարածքների հանձնումը