Վարչապետն ու Կառավարության անդամներն օրերս խորհրդարանում պատգամավորների հարցերին…

Վարչապետն ու Կառավարության անդամներն օրերս խորհրդարանում պատգամավորների հարցերին էին պատասխանում: Իրավիճակը նիստերի դահլիճում լարվեց, երբ ընդդիմադիր մի քանի պատգամավոր հարցրեցին՝ ինչո՞ւ են անհետևանք մնում իշխանական տարբեր պաշտոնյաներին առնչվող և կոռուպցիոն կասկած պարունակող մամուլի հրապարակումները…

Թուրքիան կներխուժեր Հայաստան, եթե Ֆաշիստական Գերմանիան հաղթեր

Թուրքիան կներխուժեր Հայաստան, եթե Ֆաշիստական Գերմանիան հաղթեր

Շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 80 ամյակի առիթով

Շնորհավորում եմ Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 80 ամյակի առիթով

Իմ Հերոս Պապը. ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ Անուշավան պապս գերազանց ավարտելով Լորուտի 7…

🇦🇲 Իմ Հերոս Պապը. ԱՆՈՒՇԱՎԱՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
Անուշավան պապս գերազանց ավարտելով Լորուտի 7-ամյա դպրոցը՝ միջնակարգ կրթությունը շարունակում է Շահալիում, որտեղ ընկերանում է Անտոն Քոչինյանի հետ (ում՝ բարձր դիրք գրավելու հեռանկարը դեռեւս չէր նշմարվում, եւ նա ինչ-ինչ խնդիրներ ուներ մի ավազակախմբի հետ եւ անգամ՝ 2 մահափորձի դեպք էր ունեցել):
Ա. Մարուքյանը մարտահրավեր է նետում այդ խմբին եւ հայտարարում է, որ եթե նրանք հանդգնեն նման՝ փորձի, արդեն իր հետ գործ կունենան եւ հարթում է կոնֆլիկտը… Այսպիսով՝ նա ավարտում է միջնակարգը, ապա ծառայում բանակում, սովորում եւ ավարտում Լենինականի ՀԿ/բ/ԿԿ կոմիտեին կից՝ Լեն./կուս.-դպրոցը ու գործուղվում է Մարց գյուղ, որպես պատմա-աշխարհագրության ուսուցիչ: Իսկ հետո ամուսնանում է բարձր դասարանցի աշակերտուհի՝ Ոսկեհատ Հովակիմյանի հետ: Արդեն ծնվել էր Անուշավանի եւ Ոսկեհատի առաջնեկը՝ Վոլոդիա Մարուքյանը, երբ պապս, որպես կադրային սպա զին. վերապատրաստում է անցնում:

1941թ. հունիսի 23-ին, պատերազմը սկսելու հենց հաջորդ օրը՝ Անուշավան Մարուքյանն արդեն որպես վերապատրաստված սպա՝ զորակոչվում է ռազմաճակատ։
Կռվել է N 89 Թամանյան հրաձգային դիվիզիայի 295 գնդում:
1942թ. մարտի 20-ին, Կերչում՝ հրազենային վիրավորում է ստացել երկու տեղից: 1942թ. հուլիսի 23-ին դուրս է գրվել Կիսլովոդսկի հոսպիտալից եւ զորացրվել։ Նա արժանացել է Կովկասի պաշտպանության, արիության եւ արժանապատիվ աշխատանքի պատվո մեդալների:
1942թ. հուլիսի վերջին, դեռեւս՝ չապաքինված, ձախ ձեռքը՝ դոշին կապած, փորն ու մեջքը փաթաթած՝ վերադառնում է գյուղ՝ Աթան: Ներկայանում է Աթանի կոլխոզի նախագահ Խաչատուր Մարուքյանին եւ առաջարկում իր ծառայությունը գյուղական գործերում, վերջինս՝ դժկամությամբ է ընդունում կիրթ ու երիտասարդ ուսուցչին, քանի որ նա՝ կարող էր իրեն մրցակից ու փոխարինող լինել։

1943-1944թթ. Աթանում՝ Անուշավան պապը եղել է բրիգադիր։ Իսկ 1945-1947թթ. Ահնիձորում՝ կոլխոզի նախագահ։ Հրանտ Մաթեւոսյանն իր ժուռնալիսական /«թղթակիցը…»/ առաջին հոդվածներից մեկում նշել էր, որ Անուշավան Մարուքյանը զօր ու գիշեր ձիու թամբին, սար ու ձոր անցնելով՝ սրտնեղում էր ահնիձորցիների ալարկոտությունից։
1947-1948թթ. Ա. Մարուքյանը Դսեղ-Ալավերդի (եւ հարակից գյուղերի) միջշրջանային մսամթերման եւ առաքման կայանի վարիչն է եղել, որն էլ՝ հիմք ծառայեց «Գյուղկոպ»-ի ստեղծման նախաձեռությանը։
1949թ. Ա. Մարուքյանի նախաձեռնությամբ՝ Դսեղում հիմնվում է Գյուղական կոոպերատիվ «Գյուղկոպ» առեւտրական ցանցը եւ շուրջ 10 տարի, որպես հիմնադիր նախագահ՝ իր անբասիր աշխատանքի շնորհիվ, հիմնարկի օգուտների հաշվին, տնտեսում բավականին մեծ գումար եւ նախաձեռնում է Դսեղի առաջին երկհարկանի շենքի կառուցումը, որպես «Գյուղկոպ»-ի նոր գրասենյակ, քանի որ մինչ այդ՝ գրասենյակն ու պահեստները գործում էին վարձակալական հիմունքներով, եւ նորակառույցը նվիրում է Դսեղի համայնքին։

Ա. Մարուքյանը մեծ հարգանք էր վայելում ոչ միայն դսեղեցիների, այլեւ՝ Թումանյանի տարածաշրջանի եւ ողջ հանրապետության մակարդակով: Անտոն Երվանդի Քոչինյանն Ալավերդու ակտիվի ժողովում հայտարարում է, որ եթե Անուշավան Մարուքյանի պես, մի քանի նվիրյալ աշխատողներ էլ ունենար՝ Հայաստանի կենսամակարդակը կբարձրացներ համամիության մակարդակի…

Ա. Մարուքյանը իր ընտանիքով՝ շուրջ 10-ը տարի բնակվել է վարձով, 3 տարբեր տեղերում, երբ արդեն պատրաստ էր երկհարկանի նոր շենքը, դսեղեցիները լավ իմանալով, որ նա բնակվում է վարձով բնակարանում, առաջարկել են՝ բնակվել նոր շենքում, Մարուքյանը մերժել է, ասելով, որ այն՝ պետք է լինի միայն համայնքի սեփականություն եւ «Գյուղկոպ»-ն էլ է վարձակալությամբ գործում, պետք է գրասենյակն ու պահեստները տեղափոխվեն նոր շենք։ Եղել է նաեւ մեկ այլ առաջարկ՝ ամբողջ գյուղով տուն կառուցել Մարուքյանի համար, որտեղ որ նա կցանկանա, բայց այդ առաջարկից նույնպես հրաժարվել է, ասելով, որ այդ դեպքում՝ ինքը չի կարողանա ղեկավարել նրանց, քանի որ կաշկանդված կլինի…

1960թ.-ին Մարուքյանը որոշում է Դսեղից տեղափոխվել Կիրովական, զավակների՝ ԲՈՒՀ ընդունվելու հեռանկարի ակնկալիքով։

1969թ.-ին Թումանյանի 100-ամյակի տոնակատարությանը Դսեղ էր եկել էր նաեւ՝ Անտոն Քոչինյանն իր շքախմբով, հեռվից նկատելով իր վաղեմի ընկերոջը, թողնում է իր շքախմբին, գալիս է Անուշավանի մոտ, երկու ձեռքով՝ ջերմ բարեւում եւ ձեռքը թիկունքին դնելով՝ առաջնորդում իր խմբի մոտ ու ասում. «Ծանոթացեք Անուշավան Մարուքյանի հետ, ես պարտական եմ իրեն, որ ինձ՝ չեն վերացրել, ձեռքս պատահական չէ իր թիկունքին՝ այս թիկունքն է, որ ինձ թիկունք է եղել»։

🇷🇺 Мой дед, Анушаван Марукян, окончив с отличием семилетнюю школу в селе Лорут, продолжил среднее образование в Шахали, где подружился с Антоном Кочиняном, чьё будущее высокое положение тогда ещё не предвещалось: у него были проблемы с одной бандой, и он пережил даже два покушения.
Марукян бросил вызов этой группировке, заявив, что если они осмелятся повторить подобное, им придётся иметь дело с ним. Тем самым он уладил конфликт…

После окончания школы А. Марукян прошёл службу в армии, окончил партийную школу при Ленинаканском обкоме и был направлен в село Марц в качестве учителя истории и географии. Позже он женился на своей ученице старших классов — Воскеат Овакимян. На тот момент у них уже родился первенец — Володя Марукян, когда мой дед, как кадровый офицер, проходил военную переподготовку.

23 июня 1941 года, на следующий день после начала Великой Отечественной войны, Анушаван Марукян уже в качестве подготовленного офицера был призван на фронт.
Он воевал в 295-м полку 89-й Таманянской стрелковой дивизии.
20 марта 1942 года в Керчи получил два огнестрельных ранения.
23 июля того же года был выписан из госпиталя в Кисловодске и демобилизован.
Он был награждён медалями «За оборону Кавказа», «За отвагу» и «За доблестный труд».
В конце июля 1942 года, ещё не оправившись от ранений, с перевязанной спиной и животом, с рукой, прибинтованной к груди, он вернулся в родное село Атан. Обратился к председателю местного колхоза Хачатуру Марукяну с предложением участвовать в сельскохозяйственных работах.
Тот, увидев в образованном и молодом учителе соперника, принял его с насторожённостью, опасаясь конкуренции.

В 1943–1944 годах Анушаван Марукян был бригадиром в Атане.
В 1945–1947 годах — председателем колхоза в селе Ахнидзор.
В одном из первых своих журналистских материалов Грант Матевосян писал, что Анушаван Марукян, не зная усталости, верхом на лошади объезжал горы и ущелья и сокрушался по поводу лени ахнидзорцев.
В 1947–1948 годах он возглавлял межрайонную базу мясозаготовок и закупок в Дсехе, Алаверди и окрестных сёлах. Эта работа положила начало созданию сельского кооператива.

В 1949 году по инициативе Анушавана Марукяна в Дсехе был основан торговый кооператив «Гюхкоп», который он в течение почти десяти лет возглавлял как основатель и председатель. Благодаря его честной и самоотверженной работе кооператив накопил значительные средства, и Марукян инициировал строительство первого двухэтажного здания в селе — так как ранее канцелярия и склады «Гюхкопа» размещались в арендованных помещениях. Это здание он передал в дар общине Дсеха.

Анушаван Марукян пользовался уважением не только в Дсехе, но и во всём Туманянском районе, и даже на республиканском уровне. Антон Кочинян, выступая на собрании актива в Алаверди, сказал:
«Если бы у меня было ещё несколько таких преданных работников, как Анушаван Марукян, я бы поднял уровень жизни в Армении до всесоюзного».

Семья Марукяна около десяти лет жила в арендованном жилье, сменив три дома. Когда было построено новое двухэтажное здание, дсехцы предложили ему поселиться там, зная, что он не имеет собственного жилья. Анушаван Марукян отказался, заявив, что здание принадлежит общине, а канцелярия и склады «Гюхкопа» продолжают работать в арендованных помещениях, и именно они должны быть переведены в это здание.
Сельчане также хотели построить ему дом всем селом, где он пожелает, но и от этого предложения Марукян отказался, сказав:
«В таком случае я не смогу вами руководить — буду перед вами обязан».

В 1960 году Марукян решил переехать из Дсеха в Кировакан,
чтобы его дети смогли поступить в вузы.

В 1969 году, во время празднования 100-летия со дня рождения Туманяна в Дсех прибыл Антон Кочинян с сопровождающей его делегацией. Заметив издалека своего давнего друга, он подошел к Анушавану Марукяну, крепко обнял, положил руку ему на спину и, подведя к своей группе, сказал:
«Познакомьтесь — это Анушаван Марукян. Я обязан ему тем, что остался жив. Моя рука на его спине — потому что именно эта спина была мне опорой».

Փաշինյանը Մոսկվայում, առանց ՀՀ ԶՈւ զորախմբի. իրական պատճառը

Փաշինյանը Մոսկվայում, առանց ՀՀ ԶՈւ զորախմբի. իրական պատճառը

Այցելեցի Հայրենական Պատերազմի վետերաններին և շնորհավորեցի Հայրենական Մեծ պատերազ…

Այցելեցի Հայրենական Պատերազմի վետերաններին և շնորհավորեցի Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակի առթիվ

Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան համայնքի» վերադարձի հարցն ակտիվ առաջ է մղվում

Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջան համայնքի» վերադարձի հարցն ակտիվ առաջ է մղվում

Ի՞նչ է նշանակում «կրկնաթալան» եզրույթը։ Մինչև հեղափոխությունը գոյություն ունեին…

Ի՞նչ է նշանակում «կրկնաթալան» եզրույթը։

Մինչև հեղափոխությունը գոյություն ունեին թալանչիներ՝ գողեր և ավազակներ, որոնք, հանդիսանալով իշխանություն, թալանում էին պետությունը։ Կային նաև ակտիվիստներ, որոնք անզիջում պայքար էին մղում այդ թալանչի իշխանության դեմ։

Հեղափոխությունից հետո վերոնշյալ ակտիվիստների մի մասը եկավ իշխանության և կարճ ժամանակում դարձավ սովորական թալանչի։ Ընդ որում, եթե նրանք, որոնց դեմ պայքարում էին իշխանության հասած ակտիվիստները, մասնագիտացված թալանչիներ էին, ապա այժմ մեզ թալանում են շատ ավելի փնթի կերպով։

Եվ քանի որ այսօր մեզ թալանող այդ փնթի թալանչիները շատ ճկուն ձևով համագործակցում են նախկին՝ պրոֆեսիոնալ թալանչիների հետ, մի կողմից՝ վերջիններիս թալանածը չի վերադարձվում, թալանով ստեղծված բիզնեսները շարունակում են ծաղկել ու միլիոններ գեներացնել, իսկ մյուս կողմից՝ փնթի թալանչիներն են հարստանում։

Այսպիսով, ստացվում է, որ թալանչիների թիվը, և, հետևաբար, նաև թալանի ծավալները կրկնապատկվել են։

Հիմա մեզ կրկնակի են թալանում։

Ավելին կատդացեք իմ Telegram ալիքում👇🏻

https://t.me/EdMarukyan

Արամ Սարգսյանը տապալեց ռուսական պլանը, Մասիվը՝ ինքնիշխանության բաստիոն: #էդմոնմա…

Արամ Սարգսյանը տապալեց ռուսական պլանը, Մասիվը՝ ինքնիշխանության բաստիոն:
#էդմոնմարուքյան #կարպիսփաշոյան

Թաղապետարանի «ինքնիշխանության» ծեծը, իսկ իրականում՝ խուլիգանություն:

Թաղապետարանի «ինքնիշխանության» ծեծը, իսկ իրականում՝ խուլիգանություն: