Վարչապետի երեխաների մայրը իր՝ մեղմ ասած տարօրինակ արշավի շրջանակներում հասավ նաև…

Վարչապետի երեխաների մայրը իր՝ մեղմ ասած տարօրինակ արշավի շրջանակներում հասավ նաև «Իմնեմնիմի» փոդքասթին:

Ինչ-որ առումով իհարկե վիրավորական ա, որ իր պես տգետը մեզ համարում ա ինտելեկտուալ, սա թերևս միակ խնդրահարույց կտորն ա էս պոստի:

«Ղզիկ» ձևակերպման հետ իր կողմից խնդիր չունեմ, քանի որ իր պատկերացրած առնական տղամարդը Նիկոլն ա, կամ, եթե կուզեք, Սամվել Բաբայանը: Չենք ձգտում համալրել այդ շարքը:

Մի բարոյական ասպեկտի վրա ամեն դեպքում եմ ուզում ուշադրություն դարձնեք.

Նկարում պատկերված աղջիկն այդ թողարկման հյուրն ա՝ Արսինեն, որը եղել ա «Էրատո» ջոկատի անդամ: Արսինեն ուղիղ եթերում ասեց, որ չի կարող իրեն թույլ տակ գեթ մեկ բացասական բան ասել անձնապես Աննայի մասին: Քաղաքական՝ այո, կոմպետենտության մասով՝ այո, բայց ոչ անձնական, քանի որ մի քանի շաբաթ ամեն օր հաց ա կիսել հետը, թեկուզ և արդյունքում մնացել խաբված: Իր էս խոսքերը նույնիսկ մեր լսարանում ագրեսիա առաջացրեցին իր հանդեպ, մենք էլ փորձեցինք մարդկայնորեն հասկանալ իրեն ու լսարանին էլ հնարավորինս հանգստացնել: Ինքը խելացի աղջիկ ա, անելուց հասկացել ա, որ դրական չի ընկալվելու, բայց իր սկզբունքներից ելնելով վարվել ա հենց այդպես:

Ու սա էլի…

Ճղճիմ… Տգետ… Մեծամիտ… Սուտասան

Էս ովքեր են մեր երկրի ղեկին էլի, ո՞նց ենք կարողանում էսքան գոյատևել էս գժանոցում 🤷🏼‍♂️🤦‍♂️

Հ. Գ. Ավելի մանրամասն արձագանք, անշուշտ, կլինի «Իմնեմնիմի»-ի հաջորդ թողարկամնը )))

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *