Վարչապետի երեխաների մայրը իր՝ մեղմ ասած տարօրինակ արշավի շրջանակներում հասավ նաև «Իմնեմնիմի» փոդքասթին:
Ինչ-որ առումով իհարկե վիրավորական ա, որ իր պես տգետը մեզ համարում ա ինտելեկտուալ, սա թերևս միակ խնդրահարույց կտորն ա էս պոստի:
«Ղզիկ» ձևակերպման հետ իր կողմից խնդիր չունեմ, քանի որ իր պատկերացրած առնական տղամարդը Նիկոլն ա, կամ, եթե կուզեք, Սամվել Բաբայանը: Չենք ձգտում համալրել այդ շարքը:
Մի բարոյական ասպեկտի վրա ամեն դեպքում եմ ուզում ուշադրություն դարձնեք.
Նկարում պատկերված աղջիկն այդ թողարկման հյուրն ա՝ Արսինեն, որը եղել ա «Էրատո» ջոկատի անդամ: Արսինեն ուղիղ եթերում ասեց, որ չի կարող իրեն թույլ տակ գեթ մեկ բացասական բան ասել անձնապես Աննայի մասին: Քաղաքական՝ այո, կոմպետենտության մասով՝ այո, բայց ոչ անձնական, քանի որ մի քանի շաբաթ ամեն օր հաց ա կիսել հետը, թեկուզ և արդյունքում մնացել խաբված: Իր էս խոսքերը նույնիսկ մեր լսարանում ագրեսիա առաջացրեցին իր հանդեպ, մենք էլ փորձեցինք մարդկայնորեն հասկանալ իրեն ու լսարանին էլ հնարավորինս հանգստացնել: Ինքը խելացի աղջիկ ա, անելուց հասկացել ա, որ դրական չի ընկալվելու, բայց իր սկզբունքներից ելնելով վարվել ա հենց այդպես:
Ու սա էլի…
Ճղճիմ… Տգետ… Մեծամիտ… Սուտասան
Էս ովքեր են մեր երկրի ղեկին էլի, ո՞նց ենք կարողանում էսքան գոյատևել էս գժանոցում 🤷🏼♂️🤦♂️
Հ. Գ. Ավելի մանրամասն արձագանք, անշուշտ, կլինի «Իմնեմնիմի»-ի հաջորդ թողարկամնը )))