Գոյություն ունի Հենլոնի ածելիի սկզբունքը, որը ձևակերպված է հետևյալ կերպ․ «Երբեք մի՜ վերագրեք դավադիր մտադրությանը այն, ինչ հնարավոր է բացատրել պարզ հիմարությամբ»։
Այլ կերպ ասած՝ եթե չկան հստակ ապացույցներ, որ որևէ գործողություն կատարվել է կանխամտածված, կազմակերպված և պայմանավորված ձևով, ապա առավել հավանական է, որ այն եղել է անփութության կամ անգրագիտության արդյունք։
Հետևաբար, նախքան որևէ մեկին մեղադրելը, օրինակ՝ աղբավայրը այրելու համար, անհրաժեշտ է ներկայացնել բոլոր փաստերը, որոնք ցույց կտան, որ դու իրականացրել ես բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու նման դեպքը, սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը կարողացել է այն կատարել։