2018-ի հոկտեմբերին փոխվարչապետ Ավինյանը ինձ դատի էր տվել և պահանջել 2 մլն դրամ փոխհատուցում։ Այն ժամանակվա համար չլսված պահանջ էր։ Այսօր բռնաճնշումներից դժգոհող լրագրող գործընկերներից շատերը հավեսով հավանել էին ինձ դատի տալու մասին գրառումը։ Այդ ընթացքում միայն Տաթև Այվազյանն ու Փայլակ Ֆահրադյանն են աջակցել ինձ։ Հիմա հեշտ է քննադատել Փաշինյանին, երբ բոլորը հայհոյում են։ Այդ դեպքում քննադատությունը անգամ լավ աչքով կարող է նայվել։ Ասեմ իմանաք, որ այսօր ձեր նկատմամբ բռնաճնշումները բերել եք նաև դուք(եզակի բացառություններով), երբ Նիկոլի կերած բոլոր քա*երը սվաղում էիք ձեր հոդվածներում ու հաղորդումներում։ Ամեն դեպքում դատապարտում եմ մեր գործընկերների նկատմամբ լկտի վարքը։
Այս մեկնաբանությունն էլ այդ գրառման տակից է։ Մի գեղեցկուհի կին դժգոհում է, որ հեղափոխությունից հետո անդուր բաներ էի անում։ 2018-ի դժոխքը անցնելը այսօր հրաշալի դիմացկունություն է տվել ինձ, որի համար շնորհակալ եմ։
