2002 թիվն էր… «Ծո-ից ծո Հայաստան»-ի ամենաճանաչված ժամանակներն էր: Ծրագրի դրվագ…

2002 թիվն էր… «Ծո-ից ծո Հայաստան»-ի ամենաճանաչված ժամանակներն էր: Ծրագրի դրվագներից մեկում Արտյոմը ջավախքեցի հոգևորական էր խաղում: Լավ էր ընդունվել հանդիսատեսի կողմից, հումորը պահած էր չափի մեջ, ճիշտ… Բայց մի դրվագ կար, որ անընդհատ մտածում էի, որ կարող է պետք չէր անել: Տերունական աղոթքի Ջավախքի տարբերակն էինք ներկայացրել, մտածում էի, որ Սրբազանը կարող է սուր ընկալի: ԵՒ ինչպես և լինում է նման դեպքերում ծրագրի եթերից մեկ օր հետո իրար հանդիպեցինք դեմ դիմաց…
– Աստված օգնական, Սրբազան հայր…
– Աստված պահապան, մանչըս…
Պարզ էր, որ տեսել է ծրագիրը…))
– Համը հանե՞լ եմ, Սրբազան:
– Չէ, ինչի՞ց վերցրեցիր:
– Դե եսիմ… Մտածեցի կարող է աղոթքի մասով բանմ էրգուս սես…
– Ռուբո, գիտե՞ս իմ համար կարևորն ի՞նչ է…
– Ի՞նչը, Սրբազան…
– Օր դու նվազագույնը Տերունական աղոթքի իրականը գիտես… իմացողը կփորձի ստեղծագործել, չիմացողը չի փորձի… Մնացածը Աստծո տված շնորհքով ու ձեր դաստիարակությամբ, ուրախացրեք մարդկանց, կարիքն ունին…

Սրբազանը բանտարկված է: Բայց ճշմարիտ խոսքն ու ազատ հոգին ո՞վ կարող է բանտարկել: Ո՞ր իշխանությունը: Ո՞ր մահկանացուն:

Աստված օգնական, Սրբազան հայր: Առողջ էղի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *