Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ —————————— Նիկոլ Փաշինյանի իշխանությունը…

Քաջ Նազարից մինչև Փանջունի․ Նիկոլի թիվ
——————————

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմնված էր 3 բլեֆի վրա։ Նա ներկայանում էր որպես արդարության մարտիկ, ժողովրդավարության բաստիոնի կառավարիչ ու թալանի դեմ պայքարի Ռոբին Հուդ։ Այս երեքն էլ փլվել են։ Մնացել է միայն, այսպես կոչված, ընտրական լեգիտիմությունը։ Բայց խնդիրն այն է, որ Նիկոլն այլևս հանրային վստահություն չունի։ Ավելի ճիշտ՝ չունի այնքան վստահություն, որ գնա 3–րդ ժամկետի։ Հենց այդ պատճաառով էլ դարձել է նյարդային ու հիստերիկ։ Հենց այդ պատճառով էլ նա խրախուսում է ապօրինությունները, խուլիգանությունները, հանցագործությունը և ահաբեկչությունը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենայի այրումը քաղաքական ահաբեկչություն էր, որը մինչև օրս չի բացահայտվել)։

Ինչ մնում է հակառուսական քարոզին, ապա այն իրականացվում է Նիկոլի դրսի տերերի ցուցումով։ Այդ ցուցումն այնքան մեծ էնտուզիազմով է իրականացվում, որ արդեն Հիտլերը դառնում է նիկոլենց սիրելի հերոսը։

Կերպարային առումով Նիկոլ Փաշինյանը Քաջ Նազարից մինչև Փանջունի տեղավորվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *