Քանի նորից խոսք է գնացել Քոչարյանի գործակալ լինելու մասին, հիշեցնեմ՝ 2023 թվական…

Քանի նորից խոսք է գնացել Քոչարյանի գործակալ լինելու մասին, հիշեցնեմ՝ 2023 թվականին մի շարք լրատվականներով (այս վիդեոն 365.news-ից է) հրապարակվեց այս ձայնագրությունը, որում Քոչարյանը պուտինից խնդրում է ապահովել նրա խաղաղ դուրս գալը քաղաքականությունից։

Քոչարյանի գրասենյակը ասեց, որ 2023 թվականի այս ձայնագրությունը պատրաստված է արհեստական բանականությամբ, բայց չնայած շատերի՝ այդ թվում և իմ հորդորներին, այդպես էլ դատարան չդիմեց։ Ենթադրաբար՝ չուզենալով, որ ձայնագրությունը ենթարկվի փորձագիտական վերլուծության։

Էնպես որ եթե ձեզ տանջում է հարցը՝ գործակա՞լ է Քոչարյանը թե ոչ, ուղղակի հարցրեք, թե ինչու՞ այս ձայնագրության թեմայով չի դիմում դատարան և պահանջում փորձագիտական եզրակացություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *