Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրել էր. «Տեսնենք՝ ո՞ր լրատվամիջոցն է առաջինը գրել…

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրել էր. «Տեսնենք՝ ո՞ր լրատվամիջոցն է առաջինը գրել Գարեգին Բ կաթողիկոսի երեխա ունենալու մասին»։ Շատերը մտածում են, որ հաստատ Նիկոլ Փաշինյանի սրիկա լրատվամիջոցներն են գրել։ Ես մի փոքր որոնեցի և, միայն էլեկտրոնային լրատվամիջոցների մասով, կարող եմ ասել, որ առաջինը այդ թեմային դեռ 2015-ին անդրադարձել է ԱԱԾ կուրացիայի տակ գտնվող մի կայք(իհարկե պաշտոնապես ԱԱԾի հետ կապ չունի, բայց դրա մասին գիտեն բոլորը)՝ «Բուն չարիքը Գարեգին Բ-ն է իր բանդայով» վերնագրով հոդվածում։

Նույն կայքը 2019 թվականին արդեն գրել է, որ Կաթողիկոսը, իբր, կին ունի։ Ավելին՝ հրապարակված էին այդ իբր կնոջ անձնագրային տվյալները, բիզնեսի մասին մանրամասներ, անգամ տնտեսական գործարքներ՝ այնպիսի ինֆորմացիա, որով վստահաբար կարող էր տիրապետել միայն ԱԱԾ-ն։

Հիմա պետք է հետ գնալ ու հասկանալ՝ Սերժ Սարգսյանի օրոք ԱԱԾ-ին ինչու էր պետք նման կեղծ տեղեկությունների տարածումը։

Հ․Գ․ Նիկոլը չարիքի պտուղ է, որը պիտանի չէ ու պետք է դեն նետվի, բայց առանց չարիքի արմատը չորացնելու այս վիճակիս պրծում չի լինելու։ Արմատը այն արատներն ու բարքրեն են, որ մինչ 2018 թվականը եղել են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *