🖌 «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագիրը շարունակում է բացել մշակույթի դռները Արագածոտնի մարզի երեխաների առաջ։ Նրանք այսօր այցելեցին Գավառի Հրաչյա Բունիաթյանի անվան պատկերասրահ` բացահայտելու հայրենի արվեստի գույները, շունչը և պատմությունը։
🔸️ Ստեղծագործական հատվածում երեխաները ինքնուրույն ստեղծագործեցին իրենց նախընտրած ժանրում. ոմանք պատկերեցին բնություն, ուրիշները՝ ընկերություն, ընտանիք։ Յուրաքանչյուր նկարի մեջ ակնհայտ էր մանկական երևակայությունը, անկեղծությունն ու գույներով պատմություն պատմելու սերը։
💫 Փոքրիկ ճամփորդները վերադարձան տուն՝ լի տպավորություններով ու նոր գիտելիքներով՝ իրենց հիշողությունների արկղում ավելացնելով ևս մեկ երջանիկ և մշակութաշատ օր։