🖌 «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Արագածոտնի մարզի փոքրիկները հերթական կանգառը կատարեցին Ջերմուկի պատկերասրահում՝ շարունակելու իրենց ծանոթությունը հայ մշակույթի գունեղ ու բազմաշերտ աշխարհին։
🎶 Այստեղ երեխաները հիացմունքով շրջեցին սրահներով, ծանոթացան տարբեր նկարիչների և քանդակագործների գործերին։ Հատուկ մթնոլորտ ստեղծվեց Կոմիտասի դիմաքանդակի մոտ, որտեղ երեխաները միասին կատարեցին վերջինիս հեղինակած «Կաքավիկ» երգը։