
Մեկ տարի առաջ այս օրը քննարկում էինք մի կարևոր հարց՝ ինչպե՞ս կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը: Իսկ 365 օր անց ունենք «Կրթվելը նորաձև է» շարժում, որն այսօր արդեն փոխել է հազարավոր մարդկանց կյանքը:
Մինչ օրս`
✔️ տեղի է ունեցել 51 հանդիպում՝ Հայաստանի 25 համայնքում
✔️ շարժմանը միացել է 12.000+ մարդ
✔️ հրավիրել ենք 10 բանախոս «Կրթվելը նորաձև է» հարթակից ելույթ ունենալու համար
✔️ անց ենք կացրել «Հաղորդակցության հմտություններ» 7 դասընթաց` 253 մասնակցով
✔️ շարժման մասնակիցներից բաղկացած 5 պատվիրակություն (25 հոգուց բաղկացած) մեկնել է Չինաստան վերապատրաստման նպատակով
✔️ Արարատի մարզի Վարդաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ձևավորել է առաջին Կանանց ակումբը՝ արդեն 62 անդամով. կբացվի ևս 3 ակումբ
✔️ ստացել ենք 239 դիմում «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագրի շրջանակում, որոնցից 10-ն արդեն վերսկսել է իր կրթական ուղին
Շնորհակալ եմ բոլորիդ` շարժման շարժիչ ուժը, գաղափարի կրողը և իրականացնողը լինելու համար։