📚💙Հոկտեմբերի 2-ին «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում Արարատի մարզում բացվեց կանանց առաջին մարզային ակումբը:
🤩Այն այսուհետ ամեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին մեկ հարկի տակ է հավաքելու ինքնակրթվել, զարգանալ կամ պարզապես առօրյա հոգսերից կտրվել ցանկացող մարզաբնակ կանանց:
📌Հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն տեսլականին, որ համայնքային նորակառույց դպրոցները պետք է ծառայեն ոչ միայն որպես երեխաների դասապատրաստման վայր, այլև դառնան համայնքային ակտիվ կյանքի շուրջօրյա կենտրոններ, Վարդաշենի նորակառույց միջնակարգ դպրոցում վարչապետի թույլտվությամբ բացվել է ակումբ, որտեղ անցկացվում են դասընթացներ: Դպրոցը հագեցած է անհրաժեշտ գույքով և պայմաններով ակումբի կարիքները բավարարելու համար:
Ավելին` https://mystep.foundation/hy/2025/10/03/կրթվելընորաձեվէ-արարատի-մարզում-բաց%2F



