Հարգելի Սերժ Ազատի,
Խնդրանքս ու աղաչանքս հետևյալն է՝ մի պայմանավորվեք ձեր սպասարկող լրատվամիջոցների հետ միայն քանակի սկզբունքով։ Հիմա միևնույն հոդվածը տարբեր լուսանկարներով ու ժամերով են հրապարակում՝ ներկայացնելով որպես նոր նյութ։ Ստացվում է՝ նույն հոդվածը ձեզ վաճառում են երկու-երեք անգամ, տարբեր լուսանկարներով։
Խորհուրդ եմ տալիս ընդդիմադիրների դեմ նյութերը պատվիրել կիլոգրամով։ Այսպես գոնե վստահ կլինեք, որ եթե արդեն խաբվում եք, գոնե քաշով շատ չեք տուժում։ Ի վերջո, եթե գնել եք քարոզ, թող գոնե «թարմ» լինի, ոչ թե հինն ու վերատաքացվածը։