
Հաջողությունների ճանապարհն ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում անցնում է կրթության միջոցով։ Եթե մենք կրթության ոլորտում չունենանք լուրջ հաջողություններ, մրցահարթակներում չենք կարող ունենալ ավելին, քան այսօր ունենք։
Ներկա գտնվեցի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի 80-ամյակին նվիրված միջոցառմանը։