💙 «Կրթվելը նորաձև Է» շարժման 5 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը գտնվում է Չինաստանում` Ցզյանսի նահանգում` մասնակցելու «Ռուսախոս երկրների կանանց առաջնորդության զարգացման» միջազգային սեմինարին։ Նրանց խոսքով` օրերն անցնում են հագեցած օրակարգով՝ կրթական, մշակութային և առաջնորդության կարողությունների զարգացման բազմաբովանդակ միջոցառումներով։
👭 Մեր մասնակիցները տարբեր ոլորտների, տարբեր մասնագիտությունների տեր կանայք են, ովքեր այս օրերին ակտիվորեն ներկայացնում են Հայաստանը միջազգային հարթակում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, կապեր և հնարավորություններ։