⭐️ Կիսվում ենք «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ձեռքբերումներով:
💙 Շուտով ԵՊՀ-ում կունենանք նոր, ժամանակակից, անհրաժեշտ ողջ գույքով հագեցած, կահավորված լուսավոր ու գեղեցիկ նոր լսարան: Այժմ գտնվում ենք վերանորոգման աշխատանքների ակտիվ փուլում: Նախատեսվում է, որ վերանորոգված լսարանում դասերը կսկսվեն 2026 թ-ի մարտի 1-ից:
✅ Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի 3-ին տիկին Աննա Հակոբյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կնքել էին համագործակցության հուշագիր, ըստ որի «Quanta» մագիստրոսական ծրագիրը
իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի և ԵՊՀ-ի համատեղ ուժերով։
🔹️ Մագիստրոսական ծրագրի առաջին երկու ուսումնական տարվա արդյունքում արդեն ունենք 21 շրջանավարտ և ներկայումս (2025-2026 ուս. տարի) սովորող 7 ուսանող։




