Ինձ երբեմն հարցնում են, թե ինչու՞ եմ կողմ եղել Սերժ Սարգսյանին մերժելուն (իբր իր…

Ինձ երբեմն հարցնում են, թե ինչու՞ եմ կողմ եղել Սերժ Սարգսյանին մերժելուն (իբր իրենք չգիտեն)։ Դե որ հարցնում են ասեմ։ Մեկը օրինակ այս հայտարարության համար, երբ պատմաբան ՀՀԿ-ականը նայում է դեմքիդ ու ասում է, որ ինքը ծանոթ չի փաստերի, ըստ որոնց Օսմանյան Թուրքիայում եզդիների ցեղասպանություն է եղել (դե մարդը երևի չգիտեր եզդիները ինչու են հայտնվել Արևելյան Հայաստանում)։ Այս խոսքերի ժամանակ մասնակցում էինք նիստին ու շատ մեծ շոկ էր դա մեզ համար։ 2018-ից հետո խոսել եմ Շարմազանովի հետ այս թեմայի մասին։ Հիմա էլ իրեն չեմ մեղադրում հասկանում եմ, որ դա այն ժամանակվա քաղաքականությունն էր։ Թուրքերի հետ հարաբերությունների կարգավորման հույս կար ու կարելի էր կնհայտ փաստը կեղծել։

Շարմազանովի, ՀՀԿ-ի ու երրորդ նախագահի նկատմամբ ատելություն չունեմ։ Ավելին գնահատում եմ Սերժ Սարգսյանի նեդրումը Արցախի 1-ին ազատագրական պատերազմում։ Գնահատելով հանդերձ վստահ եմ, որ այս գործիչներն ու ուժը այլևս չեն կարող դրական բան անել։ Նրանք լցված են չարությամբ ու այդպես էլ գլխի չեն ընկել, թե ժողովուրդը ինչու է իրենց մերժել։ Ժողովուրդը սխալվեց մի բանում, երբ թույլ տվեց, որ Սերժ Սարգսյանի իշխանության ու մերձավորների կողմից աճեցված Նիկոլը բերվի իշխանության։

Հ․Գ․ Նիկոլը պետք է մերժվի, Նիկոլը պետք է կանգնի դատարանի առաջ, բայց դա չի նշանակում, թե պետք է անցյալը ներկայացնել երկնային մանանա ու չհասկանալ, որ Նիկոլի ծնող պատճառները գալիս են նախկին իշխանությունների գործունեությունից։ Առոջղ, ոչ հանցավոր քաղաքական, պետական միջավայրում չէր կարող Նիկոլ ծնվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *