💚«Իմ քայլը» հիմնադրամի 7 շահառուներ կներկայանան «Բերքի տոնին» սեպտեմբերի 6–7-ին
«Իմ քայլը» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է սատարել իր շահառուներին ոչ միայն ֆինանսապես, այլև՝ հնարավորություն ստեղծելով նրանց զարգացման ու առաջխաղացման համար։ 😍Այս անգամ մեր շահառուները կունենան բացառիկ հնարավորություն մասնակցելու «Գյուղական կյանքի և ավանդույթների» 12րդ փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ին։
🌿Տոնի ընթացքում հիմնադրամը կունենա իր տաղավարները, որտեղ ներկա կլինեն մեր «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում», «Տնտեսապես կայուն ընտանիքներ» և «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրերի 7 շահառուներ։ Նրանք կներկայացնեն իրենց սեփական արտադրանքը՝ գինիներ, քաղցրավենիք, մրգային չրեր, ժենգյալով հաց, պահածոներ, թթու լավաշ, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, մեղր, ձմերուկ և այլն:
🌾Սա ևս մեկ քայլ է մեր շահառուների կարողությունների խթանման, շուկա մուտք գործելու և նոր համագործակցություններ կառուցելու ճանապարհին։
☀️Սիրով սպասում ենք բոլորին գյուղական բերքուբարիքի այս գեղեցիկ ու արևշատ տոնին:
