«Իմ Քայլը» հիմնադրամի և “Sos-Armenie Côte d’Azur” ասոցիացիայի համագործակցությամբ ստեղծված ջերմատունն ու ոռոգման համակարգը հանձվել են շահագործման
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Աննա Հակոբյանի անունից, շնորհակալություն հայտնեց ասոցիացիայի կառավարման խորհրդին՝ վստահեցնելով, որ այս ներդրումը դրական ազդեցություն կունենա խնամվողների առօրյայի վրա: Նա նաև պատվիրակությանը ներկայացրեց հիմնադրամի մյուս ծրագրերն ու դրանց ունեցած բեկումնային դերը շահառուների կյանքում:



