📚«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանն ավարտեց երկու շաբաթ տևողությամբ ինտենստիվ դասընթացները Վիեննայում:
🥹Ծրագրի վերջին օրերն, իհարկե, էլ ավելի տպավորիչ էին: Հոկտեմբերի 9-ին մասնակիցներն իրենց դասընթացները կեսօրից հետո շարունակել են Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունում, ծանոթացել գերատեսչություններին, մասնակցել մի շարք հանդիպումների և դասախոսությունների։ ԱԳՆ-ում քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն, քաղաքական ղեկավար Հաննա Լիկոյի կողմից քննարկվել է «Ավստրիայի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղությունները», ինչպես նաև դեսպան, ենթակառուցվածքների բաժնի ղեկավար Մարգիտ Բրուկ-Ֆրիդրիխի մասնակցությամբ քննարկվել է «Կանանց դիրքը և մարտահրավերները պետական կառույցներում» թեման:
💙Հոկտեմբերի 10-ին կայացել է ծրագրի պաշտոնական փակման արարողությունը, որի ընթացքում բոլոր մասնակիցները ստացել են վկայագրեր՝ ի նշան իրենց հաջող մասնակցության և ակտիվ ներգրավվածության։
Ավելին` https://mystep.foundation/hy/2025/10/13/կրթվելընորաձեվէ-իմ-քայլը-հիմնադրա-2/



