💙 «Իմ քայլը» հիմնադրամի կողմից վերանորոգված շենքում իր գործունեությունը վերսկսեց «Փրկություն» ԲՀԿ հաշմանդամ երեխաների և երիտասարդների խնամքի կենտրոնը՝ նոր շենքային պայմաններով ու մեծ հավատով։
✨️ Կենտրոնի շահառուները ներկայացրին իրենց պատրաստած գեղեցիկ պարային համարները, իսկ նրանց հնչեցրած խոսքերը հուզեցին ներկաներին. «Սա մեզ համար նոր սկիզբ է. այս կենտրոնը ոչ միայն նորոգված շենք է, այլև հույսի, արժանապատվության, նոր կյանքի և հավասար հնարավորությունների խորհրդանիշ»։
🤍 Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է դեպի ավելի ներառական, ապահով և զարգացող միջավայր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար որպես հասարակության լիիրավ անդամներ։
