💙«Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Հաջողակից սկսնակին» ծրագրի «Ստեղծենք միասին» նախագծի օնլայն խմբի 18 շահառու նորաստեղծ ընտանիքներ այսօր ներկայացրին իրենց մարքեթինգային պլանները: Մասնակիցները տարբեր մարզերից են և հեռավորության խնդրով պայմանավորված` ծրագրի դասընթացներին մասնակցում էին հեռավար ձևաչափով։ Նրանք շաբաթներ շարունակ անցնում էին բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ, ձեռք բերում նոր հմտություններ և արդի գիտելիք:
🔹Հիշեցնենք, որ «Ստեղծենք միասին» նախագիծը իրականացվում է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում։ Վերջինս միտված է խթանելու փոքր և միջին բիզնեսների զարգացումը՝ ստեղծելով բարեգործության նոր մշակույթ, որտեղ կայացած գործարարները իրենց ներդրումն են ունենում նորաստեղծ բիզնեսների զարգացման գործում։
Ավելին` https://mystep.foundation/hy/2025/10/29/ստեղծենք-միասին-նախագծի-օնլայն-խմբ/