Թատերական կամուրջ ազատազրկված անձանց միջև․ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալների ներկայ…

🎭 Թատերական կամուրջ ազատազրկված անձանց միջև․ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալների ներկայացումը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում

«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության #Աբովյան քրեակատարողական հիմնարկում իրականացված միջոցառման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կայացել է աննախադեպ մշակութային միջոցառում․ կին ազատազրկված անձանց համար ցուցադրվել է #Արմավիր քրեակատարողական հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների մասնակցությամբ «Խնամախոս» կատակերգությունը։

✅ Ներկայացման հեղինակը և բեմադրիչը միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանն է։ Հատկանշական է, որ պիեսի հերոսուհուն մարմնավորել է ազատազրկված կանանցից մեկը։

✅ Հանդիսատեսը ջերմորեն և մեծ ոգևորությամբ է ընդունել նրանց ստեղծագործական ելույթը։ Միջոցառումը նաև հնարավորություն է տվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին կարճ ժամանակով փոխել միջավայրը, փոխանցել իրենց ասելիքը և դերասանական կարողությունները ցույց տալ նոր հանդիսատեսի առաջ։

✅ Մինչ այդ ներկայացումն առաջին անգամ բեմադրվել էր հենց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

🔗https://psa.am/hy/post/2025/09/22/8979




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *