Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները միասին այնքան բարոյական և նյութական վնաս չեն տվել…

Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները միասին այնքան բարոյական և նյութական վնաս չեն տվել Արևմտյան Հայաստանին, որքան հայ արևմտամետները Նիկոլի գլխավորությամբ Արևելյան Հայաստանին, այս տողերի մեջ որևէ չափազանցություն չկա:

Այս ամենի պատճառը հակիրճ ստորև շարադրված է, ոչ մի կերպ պետք չէ տրվել սադրանքին:

«Իրական Հայաստանի» կրեդոն թշնամուն զիջելն է:
Նոր զիջումները խաղաղ ճանապարհով կարող են վտանգել Նիկոլի իշխանական աթոռը, որն էլ անմիջական սպառնալիք է իր ֆիզիկական անվտանգությանը, ուստի պետք է փորձված ձևով՝ ռազմական ճանապարհով, բայց մինչ այդ պետք է «մեղավորներ» կարգել:

Արցախի հանձնման պատասխանատվությունը կարողացան բարդել պատմության նոր և նորագույն շրջանում Հայոց պետականության հարցը բարձրացրած և երաշխավորած Ռուսաստանի վրա, նոր կորուստների պատասխանատվությունը՝ Հայոց պետականության անկումը, փորձում են դնել Հայկականությունը գրեթե հազար ութ հարյուր տարի պահած և պահպանած Հայ առաքելական եկեղեցու վրա:
Եկեղեցու իմաստությունը թույլ չի տա ուտել իրեն տրված այդ խայծը և ամեն ճղճղան լրբաձայնի ականջալուր չի կարող լինել:

Այս ամենը չպետք է մոռացության տա գլխավորը՝ Նիկոլը հետևանք է, պատճառը՝ անասելի անբարոյականության և անարդարության մեջ թաղված լինելու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *