Էսօր գնացել եմ Վերաքննիչ դատարան՝ մեր հիմանկան գործի առաջին նիստին, մուտքի մոտ ա…

Էսօր գնացել եմ Վերաքննիչ դատարան՝ մեր հիմանկան գործի առաջին նիստին, մուտքի մոտ ասում են ո՞ր դատավորի մոտ եք, դե ասում եմ չգիտեմ ճիշտն ասած, եկեք իմ անունով փորձենք հասկանալ որ դահլիձն ա էլի: Ասում եմ անուն ազգանուն, աշխատակիցը նայում ա ցուցակում ու թե բա չկաք, կարո՞ղ ա ձերը վարչական ա: Ասում եմ դժվար վարչական լինի, երկու ամիս նստել եմ: Էլի նայում ա ու թե բա. «Էլի մարդ կա՞ էդ գործով»: Հա, ասում եմ, Սամսոնյան Նարեկը, նայեց, գտավ, ուղորդեց գնալ առաջին դահլիճ: Մտնում եմ, Ռուբոն ա նստած Մելիքյան: Դատավորի օգնականն ա գալիս, ասում ա Դուք ով եք, դե ասում եմ մեղադրյալ Վազգեն Սաղաթելյանս: Նայում ա, ասում ա տենց մեղադրյալ չկա էս գործով 🤷🏼‍♂️ Դե, ասում եմ, եթե չկա՝ ձեզ լավ նիստ եմ մաղթում, եթե անաչառ կարծիք հետաքրքիր ա՝ Նարեկը մեղավոր չի 😂😂😂 Մնացի դե իհարկե, դատավորները եկան, սկսեցին իդենտիֆիկացնել ներկաներին, նիստը վարող Դատավորը կարդում ա. Վազգեն ՍԻՐԱԴԵՂՅԱՆ:

Մինչև էս եղել էի Վարդգես, Սամսոն Սաղաթելյան , հիմա էլ Վազգեն Սիրադեղյան 😂

Ով ինչ հանցանք գործում ա՝ ինձ են դատում այ մարդ 😂😂😂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *