Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները հաճախ են անմեղ հայացքով պնդում, …

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր թիմակիցները հաճախ են անմեղ հայացքով պնդում, թե «ուզում էիք 2018 թվականին կրակեինք ժողովրդի վրա»։ Ես, որ երբեք չեմ պնդել, թե պետք էր կրակել ժողովրդի վրա։ Բավական էր, միայն Նիկոլի գլխավորությամբ ձեր գործակալներին փողոցից տուն տանեիք։

Բայց եթե խոսքը կրակելուն է հասել, ու դեռ պնդում եք, թե կանանց ու երեխաների վրա կրակող չեք, ապա ստիպված եմ հիշեցնել 2016 թվականի Սարի թաղի դեպքերը։ Երբ Պավլիկ Մանուկյանի մի ձայնագրությամբ ձեր Նիկոլի շանսերը՝ առաջնորդելու փողոց դուրս եկած ժողովրդին, զրոյացան, ու մարդկանց առաջնորդում էին գործիչներ, ովքեր ձեր հսկողության տակ չէին, լավ էլ կրակեցիք։

Կրակեցիք Սարի թաղում՝ բնակելի թաղամասում։ Կրակեցիք կանանց ու երեխաների վրա։ Տասնյոթ տարեկան մի տղա կորցրեց աչքը, իսկ նկարում տեսնում եք նաև վիրավոր կանանցից մեկին։ Տասնյակ այլ վիրավորներ էլ եղան, այդ թվում՝ լրագրողներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *