Երեկ պատահաբար տեսա ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի անպարկեշտ խոսքը՝ ուղղված լրատվական դաշտի հեղինակություն և լավ մարդ տիկին Արմինե Օհանյանին։
Տեսա և հիշեցի Բեռնարդ Շոուի խոսքերը․
«Կրթությունը կարող է լրացնել բնության բացերը, բայց դաստիարակության բացակայությունը ոչինչ չի կարող փոխարինել»։
Ցավոք, Կարապետ Ռուբինյանի բացթողումը մենք չենք կարող լրացնել, և չեն կարող այլևս դաստիարակել ու բարոյականության դաշտ բերել նրա որդի Ռուբենին։ Բայց արհամարհել և ծաղրել՝ կարող ենք։
Արմինե Օհանյանը ձեզանից առաջ էլ հեղինակություն է եղել և ձեզանից հետո էլ լինելու է։ Իսկ դուք հիշվելու եք միայն նոր և ավելի թունդ հայհոյանքներ սովորելու համատեքստում, որովհետև երբ մարդիկ հիշում կամ լսում են ձեր անունը, անմիջապես անլսելի հայհոյանքներ ու անեծքներ են գալիս մտքին։
Ռուբենն, իհարկե, կարծում է, թե ինքը Եվրոպայում է, որտեղ դասական իմաստով «կին–տղամարդ» հասկացություն չկա, որտեղ Ռուբենը կարող է իրեն կին զգալ, իսկ, ասենք, գրառումը հավանած ՔՊ-ական Անուշը՝ շուն։
Բայց մենք ապրում ենք Արևելքում, որտեղ կնոջը նման կերպ թիրախավորել կարող են միայն համբալները։ Նման դեպքերում մեր եզդիներն ասում են․
Dayikê mêrê xirab, di serê xwe xwar e.
Հ․Գ․ Իսկ եթե անդաստիարակ խմբագիր ես փնտրում, ապա կառաջարկեմ ընթերցել «Հայկական ժամանակի» նախկին և ներկա խմբագիրների սեռաշեղված գրառումները տարբեր մարդկանց մասին։