Երեկ ձերբակալվեց Նարեկ Օհանյանը, ում կասկածում են Վոլոդյա Գրիգորյանի սպ шնությունը կատարելու մեջ։ Հենց լուրը հայտնվեց՝ իշխանական պրոպագ шնդան սկսեց ոռն шլ, թե բա ասում էիք՝ քաղաքական է, տեսաք, որ վենդետ ш է։
Հիշեցնեմ, որ այս տարվա փետրվարին սպ шնվել էր Նարեկ Օհանյանի եղբայրը։ Սպ шնությունը կապ ուներ Փարաքարում տեղի ունենալիք ընտրական գործընթացների հետ։ Ես հենց առաջին օրվանից ասել եմ, որ անգամ վենդետ шն կարող է լինել քաղաքական։ Բացատրեմ՝ ինչպես։
Իշխանությունները ամեն բան անում են, որպեսզի Նարեկ Օհանյանը փետրվարին իր եղբոր սպ шնության պատասխան шտու համարի Վոլոդյա Գրիգորյանին (այդ միտքը տարբեր կերպ կարելի է հասցնել վշտի մեջ հայտնված տղային), և միևնույն ժամանակ ոչինչ չեն անում, որ նա բшվարարված լինի արդարադատությունից։
Իրավшպահները Նարեկ Օհանյանին չեն հսկում անգшմ այն դեպքում, երբ իր ֆեյսբուքյան էջից հասկանալի է, որ եղբոր սպшնությունը շատ ծանր է տանում։ Իրավապահները ոչինչ չեն անում անգամ այն դեպքում, երբ Նարեկ Օհանյանը Փաշինյանի ընտшնեկան թերթին հարց шզրույց է տալիս ու դժգոհում արդшրադատության բացակայությունից։ Իշխանությունները Բագրատ Սրբազանին գաղտնшլսում են, բայց չեն գաղտնալսում եղբոր սպшնությունից հետո վրեժով լցված Նարեկին, որպեսզի հասկանան մարդը ինչ է պլանավորում։
Այս յոթ ամիսներին Նարեկ Օհանյանը վստահաբար իր անելիքների մասին քննարկումներ ունեցել է (այս մասին վկայում է նաև գործով այլ անձանց ներգրավված լինելու փաստը), որևէ տեղից zենք է ձեռք բերել, հետևել է Վոլոդյա Գրիգորյшնին։ Այս ամբողջ ընթացքում իշխանությունները ցանկության դեպքում կարող էին կանխարգելել այս սպ шնությունը։ Եթե չեն արել, ուրեմն կամ իրենց տեղում չեն (այս դեպքում ՆԳ նախարարն արդեն պետք է թողшծ լիներ իր աթոռը), կամ իրերի հենց այս ընթացքն էր պետք, որպեսզի ուրիշի ձեռքով՝ եղբոր վրեժով լցվшծ Նարեկ Օհանյանի միջոցով ազшտվեն Փարաքարում իրենց պարտության մատնած Վոլոդյա Գրիգորյանից։ Որ տարբերակն էլ իրականություն լինի պատասխանատուն իշխանությունն է։
